Ոչ առաջին մտահոգիչ հայտարարությունն է, ոչ էլ, կարծում եմ, վերջինն է լինելու. Էդմոն Մարուքյան
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը բավականին մտահոգիչ է համարում։
ԱԺ ճեպազրույցների ժամանակ Մարուքյանը հայտարարեց. «Այն ոչ առաջին հայտարարությունն է, որը մտահոգիչ է, ոչ էլ, կարծում եմ, վերջինն է լինելու: Կարծում եմ՝ ամենամտահոգիչ ձևակերպումը հայտարարությունում այն է, որ ասվում է՝ «Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի ապագա որոշակիացում իրավաբանորեն պարտադիր կամքի արտահայտման միջոցով», սա ըստ էության, հակասում է հայկական կողմի նախկինում պահված սկզբունքային մոտեցմանը, որ Արցախի հանրապետության քաղաքացիները 91 թ-ին դեկտեմբերի 10-ին հանրաքվեով ինքնորոշվել են և դա պարտադիր իրավաբանական ուժ ունի: Մեր կողմը պնդել է, որ դա տեղի ունեցած փաստ է, և հիմա կրկին խնդրել, որ նման հանրաքվե պետք է անցկացնել, նշանակում է հաշվի չառնել այն հանրաքվեն»։
Պատգամավորի խոսքով՝ իշխանությունները, վարչապետը, ԱԳ նախարարը բանակցությունների ընթացքում պետք է շարունակեն պնդել, որ Արցախը վերադառնա բանակցային սեղան. «Պտուղ կարող են տալ միայն այն բանակցությունները, որոնց կմասնակցեն բոլոր կողմերը: Կարծում եմ՝ բոլորին պարզ է, որ Հայաստանում հող հանձնող չկա, Ադրբեջանում էլ Արցախը դեռ ճանաչող չկա: Այս առումով կարևոր է բանակցել, որովհետև ցանկացած բանակցություն ավելի լավ է, քան իրար վրա կրակելը»։
Նա հավելեց, որ իրենք աջակցում են իշխանության բոլոր այն ջանքերին, որով փորձ է արվում Արցախի բնակչությանը նույնպես ներգրավվել և վերադարձնել բանակցային սեղան:
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքագետ. Իմ զգացողությամբ, պատերազմի նախապատրաստական աշխատանքների վերջին փուլերի ականատեսն ենք լինում
- Դիվանագիտական աշխարհին բնորոշ հայտարարություն է. Վարդանյան
- ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ շատ մտահոգիչ կետեր կան. Իվետա Տոնոյան
- Քաղաքագետները՝ Մինսկի խմբի հայտարարության մասին
- Մինսկի խմբի հայտարարությանը հաջորդեց ԱԳՆ խոսնակի մեկնաբանությունը
- Աշոտյան. Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը խիստ ուշագրավ է
- Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել Փաշինյան-Ալիև առաջիկա հանդիպմանն ընդառաջ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան