Կկայանա «Կոմիտաս. գերմանական երկեր» գրքի շնորհանդեսը
Կոմիտասի 150-ամյա հոբելյանի շրջանակում մարտի 16-ին Գրականության և արվեստի թանգարանի` Կոմիտասի անվան դահլիճում տեղի կունենա Տիրան Լոքմագյոզյանի «Կոմիտաս. գերմանական երկեր» գրքի շնորհանդեսը: Մշակույթի նախարարությունից հայտնում են, որ հեղինակը վերծանել և հրատարակել է Կոմիտասի գերմանական անտիպ ժառանգությունը, որը պահվում է Գրականության և արվեստի թանգարանի երաժշտական արխիվում: Գիրքը լույս է տեսել երկու տարբերակով՝ հայերեն և գերմաներեն:
Շնորհանդեսին կցուցադրվեն Կոմիտասի Գերմանիայում ուսումնառության տարիներին առնչվող բնօրինակ փաստաթղթեր և լուսանկարներ, ինչպես նաև կհնչեն կոմիտասյան երգեր՝ Տիրան և Ծովինար Լոքմագյոզյանների կատարմամբ: Նվագակցող՝ դաշնակահար Հովհաննես Մանուկյան:
1896-1899 թթ. Կոմիտասը մեկնել է Բեռլին՝ եվրոպական երաժշտություն ուսանելու: Այդ տարիների ընթացքում նա գրել է երգեր, ստեղծագործություններ դաշնամուրի, լարային քառյակի և փոքր սիմֆոնիկ նվագախմբի համար, որոնք կազմեցին Կոմիտասի գերմանական ժառանգությունը:
1991 թվականին Տիրան Լոքմագյոզյանը վերծանել է այդ երկերը, որոնք գտնվում են Գրականության և արվեստի թանգարանում պահվող արխիվում և կատարել Կոմիտասի գերմանական երգերը Էջմիածնի Գևորգյան ճեմարանում՝ ճիշտ այն դահլիճում, որտեղ դրված է եղել Կոմիտասի դաշնամուրը:
Հարակից հրապարակումներ`
- «Երկրագնդի վրա որևէ երկրորդ պետությունը չունի այդպիսի կոմպոզիտոր, ինչպիսին Կոմիտասն է»
- Տեր Ասողիկ. Կոմիտասը մեզ հետ պետք է քայլի մեր կյանքի բոլոր օրերին
- Կոմիտասի ծննդյան հոբելյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի օրացույցում ընդգրկելու ժամանակ Քարտուղարությունը տարօրինակ դիրքորոշում է ունեցել
- Թուրք լրագրող. «Ինչու՞ չկա Կոմիտասի հուշարձանը իր ծննդավայր Քյութահյայում. նրա համար, որ հա՞յ է»
- Կոմիտասի ծննդյան օրն է
- Այդքան հայտնի ու անհայտ Կոմիտասը
- Կոմիտասը հոգեկան հիվանդ չի եղել և չի տառապել մտագարությամբ. Ապացուցում է բժշկագիտության դոկտոր Լուիզ Ֆով-Հովհաննիսյանը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ պետք է երիտասարդն իր կյանքը զոհաբերի Եհովայի վկայի համար, ով ասում է՝ զենքը վերցնելը մեղք է