Մարտի 21-ը` Դաունի համախտանիշով մարդկանց միջազգային օրն է
Մարտի 21-ը` Դաունի համախտանիշով մարդկանց միջազգային օրն է: Այս առիթով Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին «Արև-երեխաներ» երեխաների առողջության և զարգացման կենտրոն ՀԿ-ի հետ համատեղ «Մոսկվա» կինոթատրոնի «Կարմիր» դահլիճում մարտի 21-ին ժամը 19:00-ին կիրականացնի բարեգործական միջոցառում:
Կկայանա «Ես կարող եմ» սոցիալական գովազդի պրեմիերան, որը նկարահանվել է «Արև-երեխաներ» ՀԿ-ի նախաձեռնությամբ և ԵՀԽ հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ:
Առաջին անգամ կհնչի արև երեխաների համար գրված «Արևի աշխարհ» երգը, կհայտարարվի Դաունի համախտանիշով մարդկանց և նրանց հարազատների համար նախատեսված վեբ կայքի բացման մասին:
Գեղեցիկ կատարումներով հանդես կգան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Նոր Նորքի Հայորդյաց տան «Շողակաթ» մանկական երգչախումբը, խմբավար Կարինե Եզեկյանի գլխավորությամբ և «Մխիթարյան քույրեր և ընկերներ» էթնո երաժշտախումբը:
Համերգի հասույթը կտրամադրվի օրեր առաջ իր մայրիկին կորցրած Հատուկ Օլիմպիադայի աշխարհի խաղերի լողի երկակի չեմպիոն Դաունի համախտանիշ ունեցող Տիգրան Գևորգյանին: