Ունիվերսիադա. Հայաստանի ներկայացուցիչներն ավարտել են ելույթները
Ռուսաստանի Կրասնոյարսկ քաղաքում ավարտին մոտեցող Համաշխարհային ուսանողական 29-րդ ձմեռային խաղերում ելույթն ավարտել են Հայաստանի բոլոր ներկայացուցիչները:
Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Մարտի 11-ին անցկացված լեռնադահուկային սպորտի ոլորավայրէջքի մրցմանը Հարություն Հարությունյանը չի կարողացել հատել եզրագիծը, իսկ Փհենչհանի 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի մասնակից Աշոտ Կարապետյանը որակազրկվել է:
Հայ լեռնադահուկորդները մարտի 8-ին հանդես էին եկել նաև հսկա ոլորավայրէջքում: Աշոտ Կարապետյանը գրավել էր 48-րդ տեղը, իսկ Հարություն Հարությունյանը չէր հատել եզրագիծը:
Գեղասահքի մրցաշարում Հայաստանը ներկայացրել են մենասահորդներ Անաստասիա Գալուստյանը և Սլավիկ Հայրապետյանը: Կարճ ու ազատ ծրագրերի արդյունքում Գալուստյանը գրավել է 8-րդ տեղը, իսկ Հայրապետյանը՝ 9-րդ:
Ձմեռային Ունիվերսիադայում հայ մարզիկներից առաջինը պայքարի մեջ էր մտել դահուկորդ Միքայել Միքայելյանը: 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի մասնակիցը հանդես եկավ 1500 մետր սպրինտում (11-րդ տեղ), 10 կմ դասական ոճում (37-րդ տեղ) և 10 կմ ազատ ոճում (հետապնդում, 26-րդ տեղ):
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան