Մշակույթ 09:31 11/03/2019 Հայաստան

Առանց քաղաքականության, առանց նախարարության ու լի խնդիրներով

Բազմադարյան մշակույթ ունեցող երկիրը, բնականաբար, ունենում է նաև բազմաթիվ խնդիրներ։ Իհարկե, լինում են մարմիններ այդ խնդիրները լուծելու և էլ ավելի զարգացում ապահովելու համար։ Մինչդեռ Հայաստանում մշակույթի ոլորտի մարդիկ  անընդհատ բախվում են նորանոր խնդիրների։ Այդ խնդիրները պետական մարմինները միգուցե փորձում են լուծել, միգուցե լուծում են, բայց ոչ լավագույն տարբերակով, սակայն օրեցօր խնդիրները շատանում են։ Այսօր կարծես թե այդ խնդիրները մնում են «անտեր»՝ չի լինելու մշակույթի նախարարություն։ Տարբեր ոլորտների մասնագետներ պարբերաբար ներկայացնում են իրենց մոտեցումները, թե ինչպես են տեսնում խնդիրների լուծումը, իսկ կառավարությունն ունի մասնագետներին չբավարարող պատկերացումներ, որոնք ներկայացված են կառավարության ծրագրում։

Պատմաբան, հնագետ, մշակութաբան Համլետ Պետրոսյանը Panorama.am-ի հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ  Հայաստանը կարիք ուներ լուրջ մշակութային քաղաքականության, որը կարող էր վարել պետական լուրջ որևէ միավորում, կազմակերպություն։

«Նման պայմաններում մշակութային ՊՈԱԿ-ները լուծարելը, կարծում եմ, ճիշտ ճանապարհը չէ։ Կարելի է այդ ՊՈԱԿ-ները կարգի բերել, օպտիմալացնել, սակայն խնդիրն  այն է, որ չի դրվում թե ինչ պետք է արվեր մշակութային քաղաքականության ասպարեզում։ Չկա հայեցակարգ, չկա մոտեցում, կարծում եմ, որ հետագայում շատ ավելի դժվար է լինելու»,- ասաց նա։

Մշակութաբանի խոսքով, օրենսդրական ճանապարհը քաղաքականության մի մասն է, բայց այդ օրենքների ընդունումը պետք է մտցվի որոշակի հայեցակարգի մեջ․ պետությունն ի՞նչ է անում՝ առանձնանում է, հրաժարվում է  արվեստը հովանավորելուց, արվեստը թողնում է  անհատներին, թե ընդհակառակը։

«Եթե այդ ամենը չլինի, անհասկանալի է լինելու համապատասխան օրենսդրական դաշտի մշակումը։ Կարծում եմ, ակնհայտորեն, երբ որ խնդիրը ծանր է  լինում, փորձում են լուծել, ոչ թե այդ ծանր խնդիրը դնում են ավելի թույլ ուսերի վրա։ Տվյալ դեպքում, կարծում եմ, մեր կառավարությունն այդպես է վարվել՝ մշակույթի ասպարեզում ունենալով լուրջ խնդիրներ, փոխանակ փորձի առաջիկա մի քանի տարում լուծել, հանդարտեցնել հետո հրաժարվել, միանգամից այդ ծանր խնդիրների առաջ աչք է փակում, դրվում է ավելի թույլ կազմակերպական օղակի վրա»,- ասաց Հ.Պետրոսյանը։

Հարցին, թե մշակութային քաղաքականությունն ի՞նչ է ենթադրում, մշակութաբանը մանրամասնեց. «Մշակութային քաղաքականությունը ենթադրում է հասարակության բոլոր անդամների, խմբերի, սոցիալական առանձին խմբերի, կազմակերպությունների գործունեությունն ասպարեզում, որն արժանանում է  պետության վերաբերմունքին։ Շատ երկրներում, մինչև ազատական բաները,  որպես կանոն պետությունը փորձում է  ինքը ստեղծել համապատասխան պայմաններ։ Մեր պետությունը միշտ ինքն է վարել մշակութային քաղաքականությունն առանց մաս դարձնելու հասարակությանը։ Մեր նման երկրներում, երբ ասում են մշակութային քաղաքականություն, հասկանում ենք ոչ թե հասարակության մշակութային քաղաքականությունը, այլ պետության վարած մշակութային քաղաքականությունը։ Պետությունը պետք է այդ քաղաքականությունն այնպես վարեր, որ հասարակությունը հնարավորինս ինքնուրյուն դառնար այդ քաղաքականության մեջ։ Փոխանակ այդ խնդիրը լուծելու, պետությունն ուղղակի միանգամից կարծեք թե հրաժարվում է  մշակութային քաղաքականություն վարելուց։ Իհարկե, ասելու են մենք այս կանենք, այն կանենք։ Մինչև այսօր... բացի նրանից, որ մշակույթը պետք է մոտեցնել ժողովրդին, նկարը պետք է տանել ցույց տալ դպրոցականին կամ դպրոցականին կտրոն տալ, այսինքն բաներ, որոնք 1960-ականներին Ֆրանսիանում լրիվ տապալվել են և աշխարհը հիմա չի կիրառում։ Արդեն  անցած, փորձարկված, իրեն չարդարացված մի բան են հնարել, և դա միանշանակ մշակութային քաղաքականություն չէ»։

Հ. Պետրոսյանի խոսքով, Արևելքում  իշխանությունը միշտ իրեն համարում է ամենից իմաստունը, ասում են՝ եթե դուք խելոք լինեիք, դուք կլինեիք իշխանության գլուխ։

«Հատկապես հումանիտարները ունեն նման... ։ Աշխարհի շատ երկրներում, երբ իշխանության են գալիս ոչ հումանիտարները, որպես կանոն այդ ասպարեզում նշանակում են շատ լավ հումանիտար մի ընկերոջ, որին վստահում են, որն ինքնուրույն քաղաքականւթյուն է  վարում։
Եթե ինձ հարցնեին, պարոն Փաշինյանը պետք է մշակույթի նախարար դներ մի շատ ինքնաբավ, ինքավստահ մարդու, որին պետք է վստահեր ամեն ինչ, այլ ոչ թե ինքը հանդես գա որպես մշակույթի լավագույն գիտակ, արտասանի բանաստեղծություններ, բոլորին ասի՝ դուք ինչ եք հասկանում մշակույթից։ Այսօր մոտավորապես այդպիսի վիճակ է»,- ասաց մշակութաբան Հ.Պետրոսյանը։

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանի կարծիքով, այսօր ՊՈԱԿ-ի մասին օրենքը մշակութային կառույցներին բնականոն աշխատելու հնարավարություն չի տալիս։

«Այդ օրենքը չի աշխատում, պետք է փոխել։ Մենք  առաջարկեցինք ժամանավորապես անել հիմնադրամ, մինչև օրենք լինի։ Հիմա այնքան խճճված են խնդիրները։ Բայց  օրենսդրական դաշտը, այո,  մեզ բնականոն,  նորմալ աշխատելու հնարավորություն չի տալիս»,- ասաց նա։

Վ. Մկրտչյանն ընդգծեց, որ «Գնումների մասին» օրենքն ուղղակի խոչընդոտ է թատրոնի զարգացմանը. «Երբ որ դու չունես ստեղծագործական ազատություն, երբ չունես գնում կատարելու ազատություն, իբրև թատրոն չես կարող գնալ և ստեղծագործական պրոցեսի ընթացքում առաջացած անհրաժեշտ որևէ բան շուկայից, խանութից գնես, դա արդեն սպանում է քեզ։ Երբ որ  բեմադրիչը բեմադրություն է անում, նկարիչն աշխատում է բեմադրության վրա,  նա չի կարող ասենք մեկ տարի առաջ գուշակել, թե ստեղծագործական այդ պահի ընթացքում ինչ է ծնվելու։ Ենթադրենք, ասում է, ուզում եմ այստեղ արև դուրս գա, ասում ես՝ մի րոպե սպասի, ես տենդեր հայտարարեմ, որ արևը դուրս դա»։

Նրա ներկայացմամբ, ամբողջ աշխարհում գործում է հետևյալ մոդելը. հիմնադրամի կամ պետական հովանավորչության է  ներկայացվում ծրագիր, ասվում է, որ ներկայացման համար անհրաժեշտ է, օրինակ, 1000 դրամ՝ 300 դրամը հոնորար, 200-ով կարվելու են զգեստներ, 150-ով գնվելու են կոշիկներ, 250-ով արվելու է գովազդ։ Ծրագիրը կամ հովանության է արժանանում ու հովանավորվում, կամ հակառակը։

«Բայց եթե հավանեն քո գաղափարը, հովանավորեն, արդեն դետալների մեջ չեն մետնում։ Այստեղ այնպիսի իրավիճակ է ստեղծված, որ  այդ դետալներն ուղղակի քեզ թույլ չեն տալիս զբաղվել մշակութային արտադրությամբ։ Մշակութային արտադրության պրոցեսը պետք է  ազատ թողնել։ Իրենք մտածում են՝ ահա այստեղ միլիոններ են լվանում։ Պարզագույն մի բան պետք է ֆիքսել՝ երեկ, այսօր, առաջին օրը պետական մշակութային օջախներում երբեք էլ այդպիսի գումարներ չեն պտտվել, որ կոռուպցիայի մասին են խոսում, կամ մտածում, կամ  անհանգստանում։ Հետևաբար արտադրանքի ազատություն չտալով՝ դու ուղղակի սպանում ես մշակույթը»,- ասաց Վարդան Մկրտչյանը։

Նա նշեց, որ պետք է օրենքի փոփոխություն , այլապես ոչ մի բան էլ տեղից չի շարժվի, ոչինչ էլ տեղի չի ունենա։  Վ. Մկրտչյանի խոսքով, սա թույլ կտա շնչել, ոտքի կանգնել, աշխուժանալ։

Ավելի վաղ Panorama.am-ի հետ զրույցում Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանն ասել էր, որ թատրոնի ոլորտում առկա խնդիրները կարելի է լուծել մեկենասության, հովանավորչության մասին օրենքների ընդունմամբ։ Օրեր առաջ ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյանը մեր դարավոր մշակույթն ու արվեստը մի նոր որակական աստիճանի բարձրացնելու համար իր  պատկերացումներ էր ներկայացրել։

Իհարկե, «ինչքան մարդ՝ այնքան կարծիք»։ Ոլորտի մարդիկ ամենալավը գիտեն իրենց ոլորտում առկա խնդիրները, ամենաշատն են բախվում այդ խնդիրներին, հուսահատվում, փորձում գործող օրենքների շրջանակում լուծումներ գտնել, բայց այդ ամենը հոգնեցնող է։ Այժմ, կառավարության կառուցվածքի փոփոխությունից հետո, վստահաբար, այդ խնդիրներն ավելանալու են, իսկ լուծողն ո՞վ է լինելու։ Գոնե առաջիկա շրջանում հաստատ դժվար կլինի գտնել խնդիրներ լուծողների։ 
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:59
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Չինաստանում
Համերգներից շատերի տոմսերը վաղուց սպառվել են
Աղբյուր` Panorama.am
09:56
Կաշառք առաջարկած տղամարդիկ ներկայացվել են Հակակոռուպցիոն կոմիտե
Մայրաքաղաքի պարեկները դեկտեմբերի 18-ի գիշերը, ժամը 2-ի սահմաններում, Արցախի պողոտայում կանգնեցրել են «Ֆորդ» մակնիշի մեքենա: Ստուգման...
Աղբյուր` Panorama.am
09:46
Իրանում առաջին անգամ քաղաքացիական ինքնաթիռը թիչք է կատարել առանց նրանում գեթ մեկ տղամարդու
Իրան Բանու չվերթը, որի անձնակազմը և ուղևորները միայն կանայք են, բարեհաջող վայրէջք է կատարել Մաշհադի Շահիդ Հաշեմինեջադի միջազգային...
Աղբյուր` Panorama.am
09:41
Դատարանը վերադարձրել է Տիգրան Ավինյանի հայցադիմումը՝ ընդդեմ «Սիվիլնեթ»-ի. Հետք
Դատարանը հիմնավոր չի համարել, որ Տիգրան Ավինյանն ի վիճակի չէ պետական տուրք վճարել
Աղբյուր` Panorama.am
09:26
«Ժողովուրդ». 36 կգ ոսկու և 293 միլիոն ՌԴ ռուբլու անհետացման գործով կալանավորվածներին բանտերից չեն կարողանում բերել դատարան
«Ժողովուրդ» թերթը գրում է. «36 կգ ոսկու և 293 միլիոն ՌԴ ռուբլու անհետացման գործով կալանավորվածներին բանտերից չեն...
Աղբյուր` Panorama.am
09:25
Հենրիխ Մխիթարյանը «Ինտերի» երկրպագուներին շնորհավորել է հայերենով
Միլանի «Ինտերը» իր սոցցանցերում տեսանյութ է տեղադրել՝ շնորհավորելով  երկրպագուներին Ամանորի և Սուրբ Ծնունդի առթիվ:...
Աղբյուր` Panorama.am
09:24
Դեկտեմբերի 26-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքներն աճել են
ՀՀ բանկերում այսօր՝ դեկտեմբերի 26-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 392.58 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:24
«Հրապարակ». Փաշինյան-Ալիև պայմանավորվածություն կա
«Հրապարակ» թերթը գրում է. «Թեպետ իշխանությունը վստահեցնում է, որ խաղաղության պայմանագրի տեքստում ուղիղ ձևակերպում չկա 300...
Աղբյուր` Panorama.am
09:20
«Ժողովուրդ». Ինչպես է ստացվել, որ վարորդը դարձել է խորհրդական և ինչ խորհուրդներ է տալիս Ալեն Սիմոնյանին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Ալեն Սիմոնյանն իր վարորդին օգնական-խորհրդական է...
Աղբյուր` Panorama.am
09:19
«Հրապարակ». Փաշինյա՞նն է խուսափում ՌԴ մեկնելուց, թե՞ առանձնապես ցանկություն չունեն այլևս նրան ընդունելու
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի երեկվա գրառումներից թեպետ տպավորություն ստեղծվեց, թե խուսափում է Ռուսաստան...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ի թեկնածուները շարունակում են իրար հետ հաշիվներ պարզել
«Ժողովուրդ» թերթը գրում է. թեկնածուները շարունակում են իրար հետ հաշիվներ պարզել. անգամ ծեծկռտուք է եղել: «Ժողովուրդ»...
Աղբյուր` Panorama.am
09:16
«Հրապարակ». ԶՈւ թիկունքի վարչության պետ Արամ Պողոսյանն առաջիկա օրերին կազատվի աշխատանքից
«Հրապարակ» թերթը գրում է. «ԶՈւ թիկունքի վարչության պետ Արամ Պողոսյանն առաջիկա օրերին կազատվի աշխատանքից։...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Փաստ». Դիլիջան համայնքի քպական ղեկավարը շուկայականից զգալի էժան գնով հողամասեր է օտարել
«Փաստ» թերթը գրում է. «Պարզվում է՝ Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը դեկտեմբերի 24-ին որոշել է Դիլիջան համայնքի...
Աղբյուր` Panorama.am
09:11
«Ժողովուրդ». Պետբյուջեից հատկացված 9 մլն 333 հազար դրամ արժողությամբ ամանորյա միջոցառումը նախատեսված էր որոշ ՔՊ-ականների երեխաների համար
«Ժողովուրդ» թերթը գրում է. «դեկտեմբերի 25-ին, մի քանի ժամով բացվել էին Ազգային ժողովի այգու դռները։ Ինչպես ավելի վաղ...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Հրապարակ». Ընդդիմության անվան տակ համայնքապետ դարձած Ահարոն Խաչատրյանը ՔՊ մտնելու հայտ է ներկայացրել
«Հրապարակ» թերթը գրում է. «ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի պաշտոնանկության օրը նրա խորհրդական Արամ Մելքոնյանը ևս ազատման դիմում...
Աղբյուր` Panorama.am
09:06
Ցեմենտի ներմուծման գործունեության համար գանձվող պետտուրքը կավելանա վեց անգամ. «Փաստ»
«Փաստ»-ը գրում է. «Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է փոփոխություն և լրացում կատարել «Պետական տուրքի...
Աղբյուր` Panorama.am
09:00
Դեկտեմբերի 26-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:15
Ս. Պետրոս և Ս. Պողոս առաքյալների հիշատակության օրն է
Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս. Պետրոս և Ս. Պողոս առաքյալների հիշատակության օրը։ Ս. Պետրոսը Տիրոջ 12 առաքյալներից էր, Անդրեաս...
Աղբյուր` Panorama.am
08:00
Քիչ անց Ն. Փաշինյանի կողակիցը կսկսի կրթել ԶԼՄ խմբագրերի ու քաղաքական մեկնաբանների
Եթե գտնվեն գնացողներ։ Աննա Հակոբյանի ընտանիքի անդամի քովիդը մի կողմ։  Պարզապես պատերազմի ժամանակ գեներալներին, դրանից առաջ ու հետո՝...
Աղբյուր` Panorama.am
23:36
«Kia Sportage»-ը բախվել է էլեկտրասյանը, ինչի հետևանքով կան վիրավորներ
 Դեկտեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:30-ի սահմաններում «Kia Sportage» մակնիշի ավտոմեքենան...
Աղբյուր` Panorama.am
23:03
Դաջալը պատրաստվում է Ադրբեջանի հետ համատեղ պաշտոնապես դիմել ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու պահանջով. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Դաջալը պատրաստվում է Ադրբեջանի հետ համատեղ պաշտոնապես դիմել ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու...
Աղբյուր` Panorama.am
22:50
Աշխատաժամանակը կրճատելու առաջարկը պարունակում է բազմաթիվ ռիսկեր. «Մանթաշյանց» ԳՄ
«Մանթաշյանց» գործարարների միությունն անդրադարձել է աշխատաժամանակը կրճատելու մասին  նախագծին։ «ՀՀ Աշխատանքի և...
Աղբյուր` Panorama.am
22:37
Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը շնորհավորել է Սուրբ Ծնունդը
Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային սոցցանցերում հրապարակված ուղերձում շնորհավորել է աշխարհի բոլոր...
Աղբյուր` Panorama.am
21:51
Ինչի՞ շուրջ բանավիճեմ քեզ հետ, երբ հազարամյակների հայկական Արցախը, քո արկածախնդրության պատճառով այլեւս գոյություն չունի. Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանին
Լևոն Տեր-Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ գրելով. «Ինչի՞ շուրջ բանավիճեմ քեզ հետ, երբ բանավեճի առարկան՝...
Աղբյուր` Panorama.am
21:42
Թբիլիսիի կենտրոնում կրկին բողոքի ցույց է տեղի ունենում
Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ հերթական հանրահավաքն է ընթանում, որի մասնակիցները փակել են Ռուսթավելի պողոտան։ Ակցիայի մասին հայտնում է ՏԱՍՍ-ի...
Աղբյուր` Panorama.am
21:20
Հինգ ոստիկան հեռացվել են ծառայությունից. ՆԳՆ
ՀՀ ՆԳՆ-ից հայտնում են, որ  կարգապահական հանձնաժողովի նիստում որոշում է կայացվել 5 ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունից...
Աղբյուր` Panorama.am
21:08
Խոշոր ավտովթար «Toyota»-ի և «Opel»-ի միջև
Դեկտեմեբրի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։10-ի սահմաններում Երևան-Երասխ M2 ավտոճանապարհին՝ Շահումյան գյուղի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Թուրքիան հաջորդիվ Իրաքի և Իրանի դեմ է սկսելու պրոքսի կամ հիբրիդային պատերազմ․ քաղաքագետ
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Թուրքիայի կողմից քրդական ուժերի դեմ նախապատրաստվող օպերացիայից առաջ Սիրիան ամբողջ ուժով վերածվում է...
Աղբյուր` Panorama.am
20:32
Վլադիկավկազի առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել ՝ ԱԹՍ անկման պատճառով
Վլադիկավկազի առևտրի կենտրոնում պայթյունի և հրդեհի պատճառ է դարձել անօդաչու թռչող սարքի բեկորները։ Այս մասին գրում է rbc.ru-ն։ Այն...
Աղբյուր` Panorama.am
20:13
Քաղաքային տրանսպորտը ևս կաթվածահար է
«Ազգային ճակատ»-ը տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Կանգառներում մնացած քաղաքացիները դժգոհում են, որ երկար ժամանակ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան
12:02 25/12/2024

Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}