Տիմոշենկոն ոգեշնչել է ամերիկացի կինոռեժիսորին
Ուկրաինայի նախագահի թեկնածու, «Բատկիվշչինա» կուսակցության նախագահ Յուլիա Տիմոշենկոն դառնալու է ֆիլմի հերոսուհի։ news.ru-ի հաղորդմամբ, այդ մասին հայտարարել է ամերիկացի ռեժիսոր Մերի Լամբերտը։ Վավերագրական ֆիլմի աշխատանքային անվանվում է Believe («Հավատալ»)։
Նրա աշխատանքի մեծ մասը կապված է նրա հետ, որպեսզի ցույց տա կանանց, «որոնք ազդեցություն ունեն իրենց և մյուսների կյանքի վրա, որոնք չեն վախենում իշխանությունից»։
«Նա խարիզմա ունի... Ես նման խարիզմա տեսել եմ Մադոննայի, Անջելինա Ջոլիի մոտ»,- ասել է Մերի Լամբերտը։
Ֆիլմի հիմքը Տիմոշենկոյի ներկայիս ընտրարշավն է և մարդիկ, որոնք աջակցում են նրան, քանի որ «դա շատ հետաքրքիր շրջադարձային պահ է»։
Այժմ աշխատանքներ են ընթանում վավերագրական պատմության կարճ՝ 15 րոպեանոց տարբերակի վրա։ Հետագայում նկարահանող խումբն ակնկալում է շահագրգռել ԱՄՆ դիստիբյուտորներին, ստանալ ֆինանսավորում և նկարահանել շարունակությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան