Քրիշտիանու Ռոնալդուն բացահայտել է ֆուտբոլային երկարակեցության գաղտնիքը
«Յուվենթուսի» պորտուգալացի հարձակվողը բացատրել է, թե ինչն է իրեն թույլ տալիս լավ մարզավիճակում մնալ 34 տարեկանում:
«Իրականում ես գաղտնիքներ չունեմ: Ուղղակի իմ նվիրվածությունն է և կիրքը ֆուտբոլի հանդեպ: Ինձ դուր է գալիս ֆուտբոլ խաղալ ավելի շատ, քան որևէ այլ բան անել: Ես ֆուտբոլը վայելել եմ Պորտուգալիայում, Անգլիայում և Իսպանիայում, իսկ հիմա երջանիկ եմ գոլեր խփել և օգուտ բերել Իտալիայի իմ թիմին»,-360tv.ru-ի հաղորդմամբ, ասել է Ռոնալդուն:
Նա խաղացել է «Սպորտինգի», «Մանչեսթեր Յունայթեդի», «Ռեալի» կազմում, իսկ ընթացիկ խաղաշրջանի մեկնարկից առաջ տեղափոխվել է «Յուվենթուս»: Հարձակվողը Ոսկե գնդակի հնգակի մրցանակակիր է: «Ռեալի» կազմում Ռոնալդուն 450 գոլ է խփել 438 խաղում և 4 անգամ դարձել Չեմպիոնների լիգայի հաղթող: Ռոնալդուն պահպանում է արդյունավետությունը նաև «Յուվենթուսում»՝ 21 գոլ և 12 գոլային փոխանցում 33 խաղում:
Հարակից հրապարակումներ`
- Ռոնալդուն վերադառնում է Մադրիդ հանուն մազերի փոխպատվաստման
- «Աթլետիկոյին» պարտվելուց հետո Ռոնալդուն չի կարողացել զսպել զգացմունքները
- Ռոնալդուին հեռացրել են FIFA 19-ի շապիկից
- Ռոնալդուն նոկդաունի է ենթարկել թիմակցին
- «Յուվենտուսը» ֆուտբոլիստներ կգնի Ռոնալդուի ցանկությամբ
- Ռոնալդուն չիրացրած 11-մետրանոցների քանակով հավասարվել է Մեսսիին
- Ռոնալդուն փորձում է Մարսելոյին «Ռեալից» տեղափոխել «Յուվենտուս»
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան