Աշխարհում ամենաշատ զենք արտահանող երկրները
2014-ից 2018 թթ. աշխարհում զենքի հիմնական արտահանողները եղել են ԱՄՆ-ը և Ռուսաստանը։ Այս տվյալները կազմել է Ստոկհոլմի խաղաղության հետազոտությունների ինստիտուտը (SIPRI):
Ինչպես հայտնում է Regnum-ը, տվյալ ժամանակահատվածում աշխարհի 5 զենքի ամենամեծ ծավալներով արտահանողները` ԱՄՆ, Ռուսաստանի Դաշնություն, Ֆրանսիա, Գերմանիա և Չինաստան, միասին ապահովել են զենքի արտահանման 75% -ը:
Միևնույն ժամանակ, ինչպես նշված է փաստաթղթում, 2014-ից մինչև 2018 թվականը, 2009-2013 թվականների համեմատ, Ռուսաստանից ընդհանուր արտահանումը կրճատվել է 17%-ով: Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի սպառազինությունների արտահանումը 2009-2013 թթ. համեմատ աճել է 29%-ով:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ մինչև 2020 թ. Ֆրանսիան կարող է առաջ անցնել Ռուսաստանի Դաշնությունից զենքի արտահանման մեջ՝ զբաղեցնելով երկրորդ տեղ: Ըստ փորձագետների, հաջորդ տարի ՌԴ-ից սպառազինության արտահանման ծավալը կարող է հասնել 6.85 միլիարդ դոլարի, իսկ Ֆրանսիայից՝ 6.96 միլիարդ դոլարի: