Առողջություն 12:50 11/03/2019 Հայաստան

Մասնագետը վստահեցնում է՝ Հայաստանում կարմրուկի բռնկման վտանգ չկա

Այս օրերին աշխարհում մոլեգնում է կարմրուկի համաճարակ, սակայն Հայաստանում կարմրուկի բռնկման վտանգ, համաճարակային վիճակ չկա։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարարության Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը։

Նա նշեց, որ 2007 թվականից սկսած հանրապետությունում կարմրուկի հիվանդացության տեղական փոխանցման դեպքեր չեն գրանցվել՝ շնորհիվ պաստավաստումների։

«Վերջին բռնկումը Հայաստանում գրանցվել է 2004-2005 թթ-ին։ Այդ դեպքերը հիմնականում գրանցվում էին ուսանողների շրջանում և ունեցանք մոտ 4500 կարմրուկի դեպք։ Դրանից հետո պատվաստումների միջոցով կարողացանք հասնել նրան, որ 2007 թվականից կարմրուկի տեղական դեպքերի փոխանցումը դադարեցվեց»,- ընդգծեց Գայանե Սահակյանը։

Այդուհանդերձ, ըստ նրա,  գրեթե ամեն տարի մեր երկրում գրանցվում են կարմրուկի բերովի դեպքեր, սակայն Հայաստանում այն տեղական տարածում չի ստանում։

Գայանե Սահակյանը հայտնեց, որ 2019 թվականին Հայաստանում գրանցվել է կարմրուկի բերովի 2 դեպք։ Կարմրուկի առաջին բերովի դեպքն արձանագրվել է փետրվարի 24-ին Կիևից ժամանած Ուկրաինայի քաղաքացու մոտ, իսկ երկրորդ բերովի դեպքը Հայաստան է ժամանել փետրվարի 20-ին՝ Բրյուսելից՝ Վրաստանով։ Երկու դեպքում էլ հիվանդներն ունեցել են բազմաթիվ մարդկանց հետ շփումներ, որոնց ինքնությունը հնարավոր չէ պարզել (հիվանդանոցների սպասասրահ, հետազոտությունների համար սպասող անձինք, թռիչքի ժամանման սրահում բազմաթիվ սպասողներ և այլն):

«Ուկրաինուհին բավականին ուշ է դիմել բուժհաստատություն։ Նա Հայաստան է ժամանել փետրվարի 24-ին, բուժհաստատություն է դիմել մարտի 1-ին և բազմաթիվ շփումներ, հանդիպումներ է ունեցել, ուստի չի բացառվում, որ այդ մարդկանց շրջանում կունենանք կարմրուկի տարածում։ Վրաստանի 28-ամյա քաղաքացին ևս ունեցել է մեծ թվով շփումներ, այդ թվում՝ ուսանողների հետ, ուստի կանխատեսում ենք, որ նոր դեպքեր կունենանք, սակայն բոլոր կանխարգելիչ միջոցառումներն իրականացնում ենք, կոնտակտների շրջանակում պաստավաստումներ են արվում, որպեսզի հիվանդացության շրջանակը փոքրանա»,- ասաց Գայանե Սահակյանը։ 

Նրա խոսքով՝  ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը վերջերս հայտարարել է, որ ամբողջ աշխարհում կարմրուկի առումով իրավիճակը տագնապալից է,  քանի որ շատ երկրներում կարմրուկի տեղական դեպքերը վերացել էին։  Օրինակ, ԱՄՆ-ում վերջին 20 տարում կարմրուկի տեղական դեպքեր չէին գրանցվել։ Սակայն վերջին երկու-երեք տարիներին ԱՄՆ-ում կարմրուկի բռնկման դեպքեր են արձանագրվել։ 

Ուկրաինայում միայն 2018 թվականին գրանցվել է կարմրուկի 30 հազար դեպք՝ 30 մահվան ելքով, Ֆիլիպիններում գրանցվել է 13 հազար դեպք, Բրազիլիայում՝ 10500, մինչդեռ այս երկրների մեծ մասում վաղուց կարմրուկի դեպքեր չէին գրանցվել։

Վրաստանում էլ այս տարվա հունվարի վերջին հայտարարվել է համաճարակային իրավիճակ, քանի որ նախորդ տարվա դեկտեմբերից սկսված այնտեղ գրանցվել է 3000 կարմրուկի դեպք։

Գայանե Սահակյանը նաև ասաց, որ Հայաստանում պատվաստումներից հրաժարվելու միտում է նկատվում. վերջին հինգ տարվա ընթացքում հանրապետությունում գրանցվել է պատվաստումների ցուցանիշի անկում մոտ 4 տոկոսով:

Նրա խոսքով՝ այստեղ մեծ ազդեցություն են թողնում հատկապես սոցիալական ցանցերը:

«Այս խնդիրն առկա է ամբողջ աշխարհում: Հաճախ բժշկական կրթություն չունեցող անձինք պատվաստումների դեմ հակաքարոզչություն են անում»,- ասաց Գայանե Սահակյանը:

Ըստ նրա՝ պատվաստումը շատ ավելի էժան է արժենում, քան հիվանդանալու դեպքում իրականացվող բուժումը: Գայանե Սահակյանը նշեց, որ օրինակ, Հայաստանում կարմրուկով հիվանդանալու դեպքում, եթե կան բարդություններ, ապա 1-1,5 ամսվա հիվանդանոցային բուժման համար պետությունը միայն դեղորայքի վրա ծախսում է 250 հազար դրամ: Մինչդեռ 1 դեղաչափ պատվաստումը պետության վրա նստում է 1500 դրամ:

Կարմրուկը ինֆեկցիոն հիվանդություն է, փոխանցվում է օդակաթիլային ուղիով: Վարակի աղբյուր է հանդիսանում միայն հիվանդ մարդը: Հիվանդը վարակիչ է գաղտնի շրջանի վերջին երեք օրվանից սկսած մինչև ցանավորման 5-րդ օրը, իսկ կարմրուկային թոքաբորբի դեպքում` մինչև 15-րդ օրը: Կարմրուկը ամենաբարձր վարակելիության աստիճան ունեցող ինֆեկցիան է, այն է` հիվանդի հետ շփում ունեցած և համապատասխան իմունիտետ չունեցող անձիք գրեթե 100% հավանականությամբ կարող են վարակվել կարմրուկով:

Գանգատները տարբեր են կարմրուկի տարբեր շրջաններում.

Գաղտնի շրջանը անցնում է առանց որևէ գանգատի և տևում է 9-21 օր: Կատառալ կամ նախանշանների շրջանում այն տևում է 3-4 օր, բնորոշ է ջերմության բարձրացում մինչև 39 աստիճան և ավելի, չոր, տանջող հազ, քթի բռնվածություն, ընդհանուր թուլություն, գլխացավ, կոպերի այտուց, լուսավախություն, անքնություն: Երբեմն նկատվում է սրտխառնոց, փսխում, լուծ:

Ցանավորման շրջանը տևում է 3-4 օր: Առաջանում է ցան` բծավոր, թմբիկավոր բնույթի: Ցանը էտապային է, սկզբում լինում է դեմքի վրա, ականջների ետևում, ապա տարածվում է պարանոցի, իրանի և վերջույթների վրա: Նույն հաջորդականությամբ ցանը գունատվում է` ստանալով շագանակագույն երանգ, ապա` անհետանում: Ցանավորման ամբողջ շրջանում շարունակվում է տենդը և կատառալ երևույթները:

Պատվաստում ստացած երեխաների մոտ կարմրուկը ընթանում է թույլ արտահայտված ախտանիշներով, ոչ առատ ցանով, կարճատև:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:20
Հրդեհի պատճառով «Օսկարի» հավակնորդների հայտարարումը հետաձգվել է
Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության հավակնոդների  հայտարարումը հետաձգվել է Լոս Անջելեսում բռնկված հրդեհների...
Աղբյուր` Panorama.am
12:10
Սա ավիացիոն ոլորտում մեր բարեփոխումների արդյունք է. Փաշինյանը՝ դեպի ԵՄ ՀՀ քաղաքացիների արտահոսքի բազմապատկման մասին
«ԵՄ երկրների դեսպանատներում մեր քաղաքացիների՝ վիզաների ստանալու մեծ հերթեր են գոյացել և սա շատ մեծ դժգոհություն է...
Աղբյուր` Panorama.am
12:04
Հայաստանի ղեկավարությունը չունի որևէ «պլան բ» հնարավոր պատերազմի պարագայում. Սուրեն Սարգսյան
«Ոչ ոք չի վիճարկում, որ խաղաղ ճանապարհով բոլոր խնդիրների լուծումը լավագույն սցենարն է: Ոչ ոք սխալ չի գնահատում իրերի իրական...
Աղբյուր` Panorama.am
11:53
Արևմտյան Հայաստան չի կարող լինել Արմավիրից այն կողմ, այն Արաքս գետի մոտ ավարտվում է․ Փաշինյան
«Իրական Հայաստանի կոնցեպտի մեջ... ուշադիր, նախադասություն, որը, համոզված եմ, աղմուկ է հանելու. երբ որ մենք ասում ենք Արևմտյան Հայաստան,...
Աղբյուր` Panorama.am
11:47
Փերիս Հելիթոնի տունն այրվել է
Ամերիկացի դերասանուհի, գործարար Փերիս Հիլթոնի՝ Մալիբուում գտնվող  լողափնյա տունն ամբողջությամբ այրվել է Լոս Անջելեսում բռնվկած...
Աղբյուր` Panorama.am
11:41
Կառավարությունը դրական եզրակացություն տվեց ԵՄ անդամակցության գործընթացը սկսելու օրենսդրական նախաձեռնությանը
«Քաղաքացիական նախաձեռնության կարգով ԱԺ-ի քննարկմանն է ներկայացվել օրենքի նախագիծ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին...
Աղբյուր` Panorama.am
11:21
WTA-250. Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակչում է
Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակիչ: Աշխարհի 36-րդ ռակետ, ամերիկացի թենիսիստուհի...
Աղբյուր` Panorama.am
11:07
Մեկ օրում վարելու իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու 35 դեպք է գրանցվել
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 8-ից 9-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության...
Աղբյուր` Panorama.am
10:51
Ադրբեջանի իշխանական հեռուստաընկերությունը Հառիճավանքը ներկայացնում է ադրբեջանական ժառանգություն
Փորձ է արվում հերքելու հայերի՝ որպես առաջին քրիստոնյա ազգ լինելը։
Աղբյուր` Panorama.am
10:38
Ադրբեջանն ակնհայտ «տաքացնում է մկանները». Աբրահամյան
«Հայաստանին ու Հայաստանի իշխանություններին մշտապես աջակցման և սատարման խոսքեր շռայլող դերակատարները, եթե անկեղծ են իրենց մոտեցումներում,...
Աղբյուր` Panorama.am
10:31
Լուկաս Սելարայանը վերադարձել է արգենտինական «Բելգրանո»
«Ես արդեն տանն եմ, շատ երջանիկ և պատրաստ եմ հիանալի տարի անցկացնել»
Աղբյուր` Panorama.am
10:21
Չադի նախագահի նստավայրի վրա հարձակման հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ
«ՌԻԱ նովոստին» ստացել է Չադում նախագահական նստավայրի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության վայրից առաջին կադրերը։ Կադրերում երևում են...
Աղբյուր` Panorama.am
09:48
Քաոս է. Լոս Անջելեսում զոհերի թիվը կարող է ավելանալ
Ուժեղ քամին ու արագորեն տարածվող անտառային հրդեհները քաոս են ստեղծել Լոս Անջելես նահանգում։ CNN-ի փոխանցմամբ, նահանգապետը հայտարարել է հինգ...
Աղբյուր` Panorama.am
09:34
Արամ Առաջինը կապ է հաստատել ԱՄՆ-ում հայ համայնքի հետ
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս  Արամ Առաջինը  կապ է հաստատել Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան Հայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Գեղամ...
Աղբյուր` Panorama.am
09:22
59-ամյա Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է հայտնվել
Ռեժիսոր և հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է նրա կինը՝ Մարգարիտա...
Աղբյուր` Panorama.am
09:22
Չարենցավանում մառախուղ է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ...
Աղբյուր` Panorama.am
09:20
ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
Լոս Անջելեսի անտառային հրդեհներից ավերվել են շենքեր,  հարյուրավոր հայեր են կորցրել իրենց բնակարանները, բիզնես հաստատությունները: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
09:18
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Ի՞նչ նպատակով է Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր ժամանակների բանակցությունների փաստաթղթերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ո՞ւմ համար կամ ի՞նչ նպատակով է Նիկոլ Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Ժողովուրդ». Ինչ նվերներ է ստացել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այն բանից հետո, երբ պաշտոնյաները սկսեցին հայտարարագրել իրենց ստացած նվերները, խիստ զարմանալի...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Մասնագետները իրատեսական չեն համարում 2025 թվականի բյուջեի պլանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի պետական բյուջեի նախագծերն այնքան խարխլված են, որ ամեն տարի դեֆիցիտն ավելանում է,...
Աղբյուր` Panorama.am
08:55
Հունվարի 9-ին փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքներն աճել են, եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 9-ին ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 393 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Ժողովուրդ». Քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է։ Գլխավոր դատախազության կադրերը շարունակում...
Աղբյուր` Panorama.am
08:46
Լրիվ կրկես
Ճարտարապետ Արսեն Կարապետյանը իր սոցէջում  աանդրադարձ է արել փոխքաղաքապետի երեկվա ասուլիսին, որի ընթացքում, կարելի է ասել՝ քաղաքապետարանի...
Աղբյուր` Panorama.am
08:00
Մոռանալ Նիկոլին
Էրդողանն ու Ալիևը իրար հերթ չեն տալիս տարածաշրջանը իրենցով անելու համար։ Ալիևը որոշել է իր հնարած ֆաշիզմը ոչնչացնել ուրիշի երկրում, Էրդողանն էլ...
Աղբյուր` Panorama.am
23:09
Արմեն Գևորգյանը դիմավորել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանին
ՀՀ Անվտանգության խորհրդի ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ ասվում է. «Հունվարի 8-ին Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
23:02
Ինչ տեսքով է Աննա Հակոբյանը մասնակցել Ալեն Սիմոնյանի ծննդյան արարողությանը
Աննա Հակոբյանը Ինստագրամի իր էջի սթորի բաժնում է կիսվել լուսանկարների նոր շարքով: Ամենայն հավանականությամբ դրանք արվել են հունվարի 5-ին,...
Աղբյուր` Panorama.am
22:44
Շատ խոշոր և նշանակալի մի քանի ահաբեկչություններ են կանխվել ԱԱԾ-ի կողմից.Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Ազգային անվտանգության ծառայություն և մասնակցել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր...
Աղբյուր` Panorama.am
21:55
ԵՄ դիտորդական առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանին արտասովոր տեղաշարժեր չի գրանցել
ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունից հայտնում են. «ԵՄ առաքելության պարեկային խմբերը հայտնել են, որ իրավիճակը հայ-ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}