«Երեխաներին չպատվաստած ծնողներին ներում չկա». կարմրուկով վարակված ամերիկացի
Daily Maily-ը գրում է, որ վերջերս Վաշինգտոնում կարմրուկը լայն տարածում է գտել ու դարձել ԶԼՄ-ների վերնագրերի թեմա։ ԱՄՆ Իլինոյս նահանգից 30-ամյա ծրագրավորող Ջոշուա Ներիուսը կարմրուկից վերականգնվում է ու կիսվել է իր պատմությամբ։
Ջոշուան 2016թ․-ի մայիսին մաշկին ցանով ու բարձր ջերմությամբ դիմում է հիվանդանոց, որտեղ բժիշկները հավատացնում են, որ նրա մոտ վիրուսային հիվանդություն է ու նշանակում են հակաբիոտիկներ։ Սակայն նրա վիճակը գնալով ավելի է վատանում ու Ջոշուային տեղափոխում են հիվանդանոց՝ կրկին ստուգումների, որտեղ պարզվում է, որ նրա մոտ կարմրուկ է։ Տղային հարցնում են, թե արդյոք նա պատվաստվել է։ Մորը գրած հաղորդագրությանը տղան ստանում է բացասական պատասխան։
Կարմրուկով վարակման արդյունքում նա կորցնում է մոտ 12կգ քաշ, չի կարողանում քայլել առանց օգնության ու նրա վերականգնումը տևում է ամիսներ։ Վերականգնվելուց հետո Ջոշուան որոշել է կիսվել իր պատմությամբ ու զգուշացնում է այսօրվա ծնողներին, որ «նրանք ներում չունեն երեխաներին չպատվաստելու համար»։
CNN-ի հետ զրույցում ասել է, որ չի մեղադրում իր ծնողներին, նշելով, որ նրանք կարծել են ճիշտ են վարվում չպատվաստելով երեխային։
«Նրանց համոզել էին պատվաստման դեմ պայքարողները»,-ասել է Ջոշուան ու հավելել, որ այսօր երեխաներին չպատվաստող ծնողները ներում չունեն։
Նշենք, որ այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ առողջապահության նախարարության Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը հայտարարել է, որ այս օրերին աշխարհում մոլեգնում է կարմրուկի համաճարակ, սակայն Հայաստանում կարմրուկի բռնկման վտանգ, համաճարակային վիճակ չկա։ Նա նշեց, որ 2007 թվականից սկսած հանրապետությունում կարմրուկի հիվանդացության տեղական փոխանցման դեպքեր չեն գրանցվել՝ շնորհիվ պաստավաստումների։ Այդուհանդերձ, ըստ նրա, գրեթե ամեն տարի մեր երկրում գրանցվում են կարմրուկի բերովի դեպքեր, սակայն Հայաստանում այն տեղական տարածում չի ստանում։ Գայանե Սահակյանը հայտնել է, որ 2019 թվականին Հայաստանում գրանցվել է կարմրուկի բերովի 2 դեպք։