111 ազդեցիկ անհատ դարձել է «Ավրորա» ֆորումի Բարի կամքի դեսպան
«Ավրորա» ֆորումը հայտարարում է, որ 111 ազդեցիկ անհատներ միացել են «Ավրորա» ֆորումին որպես Բարի կամքի դեսպաններ՝ հավաստելով իրենց հանձնառությունն այսօրվա ու վաղվա սերնդի առջև ծառացած հրատապ և համընդհանուր մարտահրավերների հաղթահարմանը:
IDeA հիմնադրամի հանրային կապերի բաժնից հայտնում են, որ «Ավրորա» ֆորումի համահիմնադիրներ Նուբար Աֆեյանը, Վարդան Գրեգորյանը և Ռուբեն Վարդանյանը ողջունում են Բարի կամքի դեսպաններին՝ որպես «Ավրորայի» տեսլականի աջակիցների, որոնք խթանում են նորարարական և արդյունավետ մոտեցումներ` Հայաստանում ու աշխարհում դրական սոցիալական փոփոխությունների հասնելու նպատակով:
Առաջին «Ավրորա» ֆորումը, որը կանցկացվի Հայաստանում 2019թ. հոկտեմբերի 14-ից 21-ը, կմիավորի Հայաստանի և աշխարհի նորարար առաջնորդներին և փոփոխություն կերտողներին՝ խթանելով քննարկումներ և գիտելիքի փոխանակում առողջապահության, տեխնոլոգիաների և կրթության ոլորտներից մինչև արվեստ, էկոլոգիա և, իհարկե, մարդասիրություն: «Ավրորա» ֆորումի գաղափարի իրագործումը հնարավոր է դարձել բազմաթիվ կազմակերպությունների հետ համագործակցության շնորհիվ:
«Մենք հպարտ ենք, որ ստեղծել ենք մարդկանց շրջանակ, որոնք իրենց գործունեությամբ իրական ազդեցություն են ունենում մարդկության զարգացման վրա։ Բարի կամքի դեսպաններն առանցքային դեր են խաղում «Ավրորա» ֆորումն այնպիսի հարթակ դարձնելու գործում, որը կոգեշնչի հաջորդ սերունդներին՝ քայլ անելու և բերելու իմաստալից ու երբեմն շրջադարձային փոփոխություններ»,- ասել է համահիմնադիր Վարդան Գրեգորյանը։
Առաջին «Ավրորա» ֆորումի անցկացումը համընկնում է Հայաստանի պատմության յուրահատուկ շրջանի հետ. անցյալ տարի երկրում քաղաքական իշխանության խաղաղ փոխանցման արդյունքում Հայաստանը հայտնվեց միջազգային հանրության ուշադրության կենտրոնում՝ ցույց տալով, թե ինչպես կարող է կրթված աշխատուժ ունեցող և պայքարի խաղաղ միջոցներին հանձնառու ժողովուրդը հասնել ազգային փոփոխությունների: Թավշյա հեղափոխությունը, Հայաստանը՝ արևելքի և արևմուտքի խաչմերուկում, ինչպես նաև հարուստ մշակութային ժառանգությունը հիմք հանդիսացան, որ The Economist հեղինակավոր ամսագիրը ճանաչի Հայաստանը 2018թ. տարվա երկիր: «Ավրորա» ֆորումն այս կարևոր պահը կնշանավորի՝ վեր հանելով սոցիալական փոփոխություններ բերելու հնարավորությունները և այն լուծումները, որոնք հնարավոր է մշակել՝ հանուն մարդկության առաջընթացի համախմբելով ազգային և միջազգային ջանքերը:
Բարի կամքի դեսպանների անունները հրապարակվում են 2019թ. մարտի 10-ին՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հիմնադրման 4-րդ տարեդարձի խորհրդանշական օրը, քանզի վերջինս «Ավրորա» ֆորումի հիմնադիրն է իր հիմնական գործընկերների՝ «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի, Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST), Scholae Mundi համաշխարհային կրթական հարթակի, «UWC Դիլիջան» միջազգային քոլեջի և Ամերիաբանկի հետ համատեղ: 2019թ. հոկտեմբերին հիմնական գործընկերները նախատեսում են տարաբնույթ միջոցառումներ:
Ցանկը մարտի 10-ի դրությամբ՝ այստեղ
Հարակից հրապարակումներ`
- 2019թ. «Ավրորա» մրցանակի համար 523 թեկնածու է առաջադրվել
- «Ավրորա» մրցանակի 1 միլիոն դոլարը կօգնի 375,000 ռոհինջա փախստականների
- 2019թ. «Ավրորա» մրցանակի առաջադրումների փուլը հայտարարվում է բացված
- Նախագահը մասնակցել է «Ավրորա՝ ի պատիվ 2018թ. դափնեկրի» միջոցառմանը
- Չո Լա Աուն. «Ավրորա 2018»-ի մրցանակակիրը
- Երբ ապրում ես մահվան կողքին, ծայրաստիճան դժվար է ժպտալ. «Ավրորա 2018»-ի հավակնորդ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին