Աֆրիկայում կործանված «Բոինգի» օդաչուն հասցրել է հաղորդել խնդիրների մասին
Եթովպիայում կործանված «Բոինգ-737»-ի օդաչուն թռիչքից անմիջապես հետո հաղորդել է խնդիրների մասին և ցանկացել է վերադառնալ օդանավակայան։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին պատմել է Ethiopian Airlines-ի ղեկավարը։ Օդաչուին թույլատրել են վերադառնալ։
Ինքնաթիռը կործանվել է մարտի 10-ի առավոտյան, Ադիս-Աբեբայի օդանավակայանից օդ բարձրանալուց 6 րոպե անց։ Ինքնաթիռը թռչում էր Քենիայի մայրաքաղաք Նայորբի։ Զոհվել են 149 ուղևորն ու անձնակազմի 8 անդամը։ Զոհերը 33 երկրի քաղաքացի են։
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին