Telegraph. Թերեզա Մեյը զրկվել է ողջ կառավարության աջակցությունից Բրեքսիթի պատճառով
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կորցրել է կառավարության գրեթե բոլոր նախարարների աջակցությունը՝ Բրեքսիթի շուրջ տիրող իրավիճակի պատճառով: Այս մասին, ինչպես գրում է Gazeta-ն, հայտնել է The Daily Telegraph-ը:
Ըստ թերթի, բրիտանական կառավարությունում ընդամենը երկու նախարար է շարունակում աջակցել Մեյին:
Նշվում է, որ Մեծ Բրիտանիայի կառավարության անդամներից մեծամասնությունը գտնում է, որ Մեյը պետք է հեռանա հուլիսից ոչ ուշ:
Միևնույն ժամանակ, նախարարները կարծում են, որ Մեյին չի հաջողվի ստանալ Բրիտանիայի խորհրդարանի հավանությունը Եվրամիության հետ Բրեքսի պայմանագրի շուրջ:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան