Ռուսները սկսել են ալկոհոլից ավելի քիչ մահանալ
Ռուսաստանում ալկոհոլային ու նմանատիպ խմիչքների օգտագործման հետևանքով մահացածների թիվը նվազել է երկու հազարով։ Նման տվյալներ է հրապարակել Ռոսպոտրեբնադզորը։
Նշվում է, որ 2016-ից գերատեսչությունն ուժեղացրել է վերահսկողությունը սպիրտ պարունակող խմիչքների շրջանառության նկատմամբ։ Դրա արդյունքում ըստ կառույցի, նվազել են մահվան ու թունավորման դեպքերը։
Այս ընթացքում Ռոսպոտրեբնադզորն ուսումնասիրություն է իրականացրել 192 հազար օբյեկտում, իրացման համար արգելված արտադրանք է հայտնաբերել 2 հազար 9 հարյուր օբյեկտում, շրջանառությունից հանել է 659 հազար լիտր խմիչք։
Տնտեսվարողները տուգանվել են ընդհանուր առմամբ 102 մլն ռուբլիով։