ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ շատ մտահոգիչ կետեր կան. Իվետա Տոնոյան
«Այստեղ երկու կարծիք լինել չի կարող, Արցախի հակամարտության խաղաղ կարգավորումը, այսինքն վերջնական հանգուցալուծումը Արցախի միջազգային ճանաչումն է»,- այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ նշեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն՝ անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը։
Նրա խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ շատ մտահոգիչ կետեր կան. «Մասնավորապես այն մասին, որ Վիեննայի ու Պետերբուրգի պայմանավորվածությունները երկրորդ պլան են մղվում։ Մեր կուսակցությունը բազմիցս իր դիրքորոշումը հնչեցրել է այս մասով, և կարծում եմ այս դեպքում միայն այն հանգամանքը, որ Ադրբեջանի կողմից շատ մեծ ոգևորությամբ է ընդունվել այս հայտարարությունը, արդեն իսկ շատ բանի մասին է խոսում»։
Տոնոյանը հավելեց, որ իհարկե, Հայաստանի արտգործնախարարությունն արդեն հանդես է եկել հայտարարությամբ, սակայն կարծում է, որ ևս մեկ անգամ այս հայտարարությանն անդրադառնալու կարիք կա։
Պատգամավորն ընդգծեց, որ ԲՀԿ դիրքորոշումն այստեղ այն է, որ որևէ հարց Արցախի ճակատագրի հետ կապված չի կարող որոշվել առանց Արցախի ու նրա ժողովրդի մասնակցության։
Հարակից հրապարակումներ`
- Մինսկի խմբի հայտարարությանը հաջորդեց ԱԳՆ խոսնակի մեկնաբանությունը
- Աշոտյան. Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը խիստ ուշագրավ է
- Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել Փաշինյան-Ալիև առաջիկա հանդիպմանն ընդառաջ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին