Ապաթուրայ. ՆԱՏՕ-ն հստակ հասկանում է քաղաքական ու մարդասիրական նկատառումները, որոնցով ՀՀ օգնության ձեռք է մեկնում Սիրիային
ՆԱՏՕ-ն հստակ հասկանում է այն քաղաքական ու մարդասիրական նկատառումները, որոնցով Հայաստանն օգնության ձեռք է մեկնում Սիրիայի համայնքին։ Երևանում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի Հարավային Կովկասի ու Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես եք գնահատում Սիրիա մարդասիրական օգնության ուղարկելու Հայաստանի որոշումը։ Նա նշեց, որ այս հարցի շուրջ ՆԱՏՕ-ն պաշտոնապես որևէ դիրքորոշում չի որդեգրել, չի էլ ակնկալում, որ կորդեգրի։
«Այդ հարցն այսօր քննարկել ենք Հայաստանի արտգործնախարարի և պաշտպանության նախարարի հետ։ Լսել եմ նրանց ներկայացումը, իրավիճակի վերլուծությունը Հայաստանի տեսանկյունից և Հայաստանի պատճառաբանությունը դրան դիմելու»,- նշեց ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը։
Ջեյմս Ապաթուրայը նաև նշեց, որ ՆԱՏՕ-ն և Հայաստանն իր պաշտոնավարման ընթացքում և դրանից առաջ կայուն և բովանդակալից հարաբերություններ են ունեցել առանց որևէ քաղաքական բարդությունների։ Նրա խոսքով, այսօրվա իր հանդիպումները ՀՀ նախագահի, ԱԳ նախարարությունում, աշտպանության նախարարությունում, խորհրդարանում, վերահաստատել են իր այն համոզնունքը, որ Հայաստանը մտադիր է կայուն քաղաքականություն շարունակել և արտաքին հարաբերություններում և պաշտպանության բնագավառում։
«Իմ զրուցակիցներին հավաստիացրեցի, որ ՆԱՏՕ-ն իր կողմից նույնպես մտադիր է նույն հաստատուն ուղին բռնած շարունակել Հայաստանի հետ իր հարաբերությունները»,- նշեց Ջեյմս Ապաթուրայը։
ՆԱՏՕ-ի ներկայացուցչի խոսքով, Հայաստանի հետ իրենց գործընկերության մակարդակը և նաև իրենց հավակնությունները հենց այն մակարդակի վրա են գտնվում, որը երկու կողմից էլ ցանկալաի են համարվում։
Պատասխանելով ՆԱՏՕ-ի հետ համագործակցության ընդլայման վերաբերյալ հարցին, նա ասաց. «Երկու նախարարների հետ զրույցների ընթացքում ես ասացի, որ եթե հիշյալ ուղղություններով ցանկություն արտահայտվի ավելին անելու, մասնավորապես բարեվարքի ամրացման, կառուցման կամ պաշտպանական ոլորտում, կրթության ասպարեզում, ապա եկեք միասին ուսումնասիրենք այդ հնարավորությունները, տեսնենք ինչ է հնարավոր անել»։
Նրա խոսքով, անհերքելի է, որ ՆԱՏՕ-ի առաքելություններն ու գործողությունները զարգանում են, ուստի հնարավոր զարգացումներ կարող են լինել նաև Հայաստանի՝ դրանց մասնակցության տեսանկյունից, բայց սա ամեն դեպքում Հայաստանի հարյուր տոկոսանոց ընդունելիք որոշումն է։
«ՆԱՏՕ-ի տեսանկյունից որևէ քաղաքական խոչընդոտ չկա խորացնելու հարաբերությունները և այստեղ ամեն ինչ կախված է երկու կողմերի ներուժից, ռեսուրսներից և ցանկությունից», - ասաց Ջեյմս Ապաթուրայը։
Հարակից հրապարակումներ`
- Ջեյմս Ապաթուրայ. ԼՂ հակամարտությունը հաջողությամբ պսակված ռազմական լուծում չի կարող ունենալ
- Սիրիայում վիրավորված հայ սակրավորի ոտնաթաթն ամպուտացվել է
- Սիրիայում հայ ականազերծողներից մեկը վիրավորվել է
- Սիրիա ուղարկված հայկական խումբն ականազերծել է 10 հազար քմ-ից ավելի տարածք
- Սիրիայում հայկական զորախումբը տեղակայված է նախկին դպրոցի շենքում
- Տոնոյանը ներկայացրել է Սիրիայում ՀՀ հումանիտար առաքելության իրականացման մեկնարկը
- Սիրիայում հումանիտար գործողություններին մասնակցությունը բխում է ՀՀ ազգային շահերից. Դավիթ Տոնոյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան