Բռնցքամարտի երիտասարդական ԵԱ. այսօր ռինգ դուրս կգա Հայաստանի 4 ներկայացուցիչ
Վլադիկավկազում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից այսօր ռինգ դուրս կգան և քառորդ եզրափակչի ուղեգրի համար կպայքարեն 52 կգ քաշային Էրիկ Թոխյանը, 56 կգ քաշային Ժորժիկ Մարությանը, 69 կգ քաշային Գառնիկ Պապիկյանն ու 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը:
Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը՜
Հիշեցնենք, որ Պապիկյանն ու Հարությունյանը պայքարը սկսել էին 1/16-րդ փուլից: Երեկ քառորդ եզրափակչի ուղեգիր էր նվաճել 60 կգ քաշային Հրայր Շահվերդյանը:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի բռնցքամարտիկները այսօր կսկսեն պայքարը
- Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը մեկնել է Վլադիկավկազ
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան