Դևիդ Բոուիի երգը վաճառվելու է
Մարտի 12-ին ՄԵծ Բրիտանիայում աճուրդում վաճառքի է հանվելու բրիտանացի երաժիշտ Դևիդ Բոուիի Starman երգի դեմոձայնագրությունը։ Ձայնագրությունն արվել է The Spiders from Mars-ի կիթառահար Մայքլ Ռոնսոնի հետ 1971 թվականին։
kulturomania.ru-ն գրում է, որ դեմոձայնագրությունը գտնվել է Ռոնսոնի ընկերոջ՝ Քևին Խատչինսոնի տան ձեղնահարկում, որտեղ մնացել է շուրջ 50 տարի։ Խաչտինսոնը որոշել է վաճառել ձայնագրությունը Omega Auctions աճուրդում։ Բոուի ստեղծագործության փորձագետների հետ խորհրդակցելուց հետո, աճուրդային տան ներկայացուցիչը հայտարարել է, որ «այս ժապավենը պարունակում է շատ վաղ և հնարավոր է պատմության մեջ առաջին «Starman» դեմոտարբերակը»։
Բոուիի դեմոձայնագրությունը գնահատվել է 13 հազար դոլար։
Starman-ը The Rise and Fall of Ziggy Stardust and the Spiders from Mars ալբոմի կազմում թողարկվել է 1972 թվականի ապրիլին։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան