«Յուվենտուսը» առաջարկել է Զիդանին երեք տարվա պայմանագիր
Ֆրանսիացի մասնագետ Զինեդին Զիդանը հնարավոր է գլխավորի թուրինյան «Յուվենտուսը։
Գազետա.ռու կայքը, հղում անելով El Pais-ին, գրում է, որ «Յուվենտուսի» ղեկավարությունն առաջարկել է մադրիդյան «Ռեալի» նախկին մարզիչին երեք տարվա՝ մինչև 2022 թվականը պայմանագիր։
Մինչ այդ հայտնի էր դարձել Զիդանի՝ Թուրին այցի և իտալական A սերիայի ակումբի ներկայացուցիչների հետ հանդիպման մասին։
Աղբյուրը պնդում է, որ ֆրանսիացուն նաև փորձել են կապել «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ, բայց Զիդանը հրաժարվել է իսպանական ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից։
Հարակից հրապարակումներ`
- Զիդանը պատրաստ է գլխավորել «Չելսին» որոշակի պայմաններով
- Զիդանը հնարավոր է գլխավորի «Յուվենտուս»-ը ամռանը
- Զիդանը չի ցանկանում աշխատել ՄՅՈՒ-ում
- Զիդանը ցանկանում է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը»