Լոնդոնում ապամոնտաժել են Մայքլ Ջեքսոնի արձանը
Լոնդոնում հեռացրել են հանրահայտ փոփ-երգիչ Մայքլ Ջեքսոնի արձանը՝ «Լքելով Նեվերլենդը» ֆիլմի շուրջ առաջացած սկանդալի պատճառով: Այս մասին գրում է Գազետա.ռու կայքը՝ հղում անելով CNN-ին։
Արձանը տեղադրված է եղել ֆուտբոլի Ազգային թանգարանի մոտ: Այն կանգնեցվել էր 2014 թվականին, հիմա արդեն ապամոնտաժվել է: Որոշումը կայացրել է թանգարանի ղեկավարությունը՝ վավերագրական ֆիլմից հետո, որը նվիրված է երկու տղամարդկանց՝ 37-ամյա Ջեյմս Սեյֆչակի և 41-ամյա Ուեյդ Ռոբսոնի կյանքի իրադարձություններին: Նրանք ընկերություն են արել Ջեքսոնի հետ, երբ երեխա են եղել, սակայն մեծանալով, հասկացել են, որ երգչի կողմից բռնության զոհ են դարձել:
Հարակից հրապարակումներ`
- Կանադական երեք ռադիոկայան հրաժարվել են Մայքլ Ջեքսոնի երգերից
- BBC-ին Մայքլ Ջեքսոնի մասին վավերագրական ֆիլմ է նկարահանում
- Մայքլ Ջեքսոնի ընտանիքը 100 միլիոն դոլար է պահանջում հեռուստաալիքից
- Մայքլ Ջեքսոնի մարմինը հնարավոր է արտաշիրիմեն
- Հրապարակվել է Մայքլ Ջեքսոնի՝ մանկապղծության գործով հարցաքննության տեսանյութը