Կառավարությունն ակնկալում է, որ բարեփոխվելու արդյունքում Հանրային Հեռուստառադիոընկերությունը պետք է ագիտացիա անի
ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն այսօր հրապարակել է կառավարության հավանությանն արժանացած նախագծից մի հատված, որը վերաբերում է Հանրային Հեռուստառադիոընկերությանը։
«Սա ՀՀ կառավարության՝ արդեն իսկ վարչապետի հավանությանն արժանացած տեսլականն է՝ այդ թվում՝ Հանրային հեռուստառադիոընկերության մասին:
Ըստ Կառավարության՝ բարեփոխվելու արդյունքում ի՞նչ պիտի անի իդեալական, այսինքն՝ հավելյալ արդյունք ստեղծող Հանրային Հեռուստառադիոընկերությունը, ճիշտ է՝ պրոպագանդի և ագիտացիա անի։ (տերմինները՝ փաստաթղթից)։
Ինչպես ասում են պրոպագանդա՝ այլոց այն բաներում համոզելու արվեստ, որին ինքդ չես հավատում»,-նշել է Հովհաննիսյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Դա անհարգալից վերաբերմունք է քաղաքացիների նկատմամբ»․ Արփինե Հովհաննիսյան. paratv
- Արփինե Հովհաննիսյանը՝ Փաշինյանին. Ժամանակն է վերջապես հասկանալու, որ Դուք միայն հեղափոխականների վարչապետը չեք