Հունաստանի քաղաքացին փրկվել է՝ Եթովպիայում կործանված ինքնաթիռի չվերթից
Հունաստանի բնակիչ Անտոնիոս Մավրոպոլուլոսը երջանիկ պատահականությամբ չի դարձել կործանված Ադիս Աբեբա-Նայրոբի չվերթի ինքնաթիռի ուղևորը: Նրա կյանքը փրկվել է Եթովպիայում աղետի ենթարկված ինքնաթիռի չվերթից ուշանալու պատճառով: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Greek Reporter-ին:
Անտոնիոսը հարցազրույցում նշել է, որ նա ինքնաթիռից ուշացել է ընդամենը երկու րոպե:
«Ես տեսա, թե ինչպես մարդիկ ինքնաթիռ նստեցին: Շատ զայրացա այն պատճառով, որ ինձ չթողեցին»,- ասել է նա:
Անտոնիոսի խոսքով՝ երբ հայտնի է դարձել ավիաաղետի մասին, ոստիկանությունը ձերբակալել է նրան, քանի որ նա եղել է միակ ուղևորը, որն ինքնաթիռ չի նստել:
«Իմ և ինքնաթիռի կործանման միջև տրամաբանական կապ չկար, քանի որ իմ ուղեբեռն ինձ հետ էր: Դրա համար նրանք ինձ երկար չհարցաքննեցին»,- ասել է նա:
Անտոնիոս Մավրոպոլուլոսը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ET302 չվերթի տոմսի լուսանկարը:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Եթովպիայում օդանավի վթարի կապակցությամբ
- Աֆրիկայում կործանված «Բոինգի» օդաչուն հասցրել է հաղորդել խնդիրների մասին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան