Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Եթովպիայի Դաշնային Հանրապետության նախագահին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Եթովպիայի Դաշնային Հանրապետության նախագահ Սահլե-Վորկ Զեուդեին՝ Ադիս Աբեբայում օդանավի կործանման կապակցությամբ: Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության ներկայացրած հեռագրում, մասնավորապես, ասված է.
«Խոր ցավով տեղեկացա մարտի 10-ին Ադիս Աբեբայում տեղի ունեցած դժբախտ պատահարի՝ օդանավի կործանման մասին, ինչը պատճառ դարձավ մի քանի տասնյակ ազգերի ներկայացուցիչների և անձնակազմի մահվան։
Իմ խորին ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում բոլոր զոհերի ընտանիքներին և հարազատներին՝ մաղթելով համբերություն, ուժ և կորով այս ողբերգությունը հաղթահարելու համար»։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան