«168 ժամ», Ստանիսլավ Տարասով. «Իհարկե, ես այն համոզմանն եմ, որ Արցախը պետք է դառնա բանակցային կողմ»
«ժամանակ առ ժամանակ համանախագահները նման ծրագրային ելույթներով են հանդես գալիս: Այս անգամ հայտարարությանը նպատակն էր նաև կողմերին հիշեցնել բանակցությունների օրակարգը'՝բարձրացնելով իրենց հեղինակությունը որպես միջնորդների, քանի որ նախորդ հանդիպումները չէին կայացել ԵԱՀԿ ՄԽ հո-վանու ներքո: Ինչպես համանախագահների մյուս բոլոր հայտարարություններում, այստեղ ևս պահպանված էր պարիտետը, և միջնորդները որևէ կողմի ՄԽ օրակարգից դուրս քայլերը չեն ողջունում, խոսքը թե ԼՂ-ն բանակցային սեղան վերադարձնելն է, և թե ադրբեջանական կողմի ոազ- մատենչ հռետորաբանությունը և ստատուս-քվոն փոխելու անհրաժեշտությունը»,- այս մասին «168 ժամի» թղթակցի հետ զրույցում ասել է ոուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածած հաղորդագրությանը:
Նա նաև նշել է. «Իհարկե, ես այն համոզմանն եմ, որ Արցախը պետք է դառնա բանակցային կողմ, և առանց Արցախի որևէ բան չի կարող որոշվել:
ՀՀ-ն այդ նպատակի ուղղությամբ պետք է առաջ շարժվի: Սակայն ՄԽ էությունն ու բնույթն է ստեղծել համերաշխության մթնոլորտ կողմերի միջև մեղմելով այն անկյունները, որոնք սրում են իրավիճակը բանակցային սեղանին: Ինչ վերաբերում է կարգավորման սկզբունքներին ու տարրերին, ապա այստեղ ևս նորություն չկա, համա- նախագահները խոսում են Մադրիդյան սկզբունքների մասին, հիշեցնում, որ դա է բանակցային օրակարգը, պետք է լինեն փոխզիջումներ»:
168ժամ թերթ
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին