Բաբկեն Թունյան. Փոփոփությունը փոքր և միջին բիզնեսի վրա բացասաբար է ազդելու
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը տեղին է համարում գազավորված բոլոր ըմպելիքներ արտադրող ընկերությունների մտահոգությունները։ Նա վիճահարուց է համարում նաև ակցիզային հարկի վերաբերյալ առողջապահական հիմնավորումը։
«Ստացվում է, որ եթե մենք շաքարի փոխարեն շեշտը դնում ենք ըմպելիքի գազավորված լինելու վրա, ապա հնարավոր է շաքար պարունակող ավելի վնասակար խմիչքը դուրս մնա ակցիզային հարկից։ Առողջապահական առումով դա հիմնավորում չունի, իսկ փոքր և միջին բիզնեսի առումով, համաձայն եմ, որ այն բացասաբար է ազդելու»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Թունյանը։
Հիշեցնենք, որ Հարկային օրենսգրքում նախատեսված փոփոխության հետևանքով, ըստ այդ ընկերությունների, առաջանելու են ֆինանսական լուրջ խնդիրներ, իսկ որոշ արտադրողներ էլ կարող են անգամ դադարեցնել գործունեությունը: Ակցիզային հարկը սահմանվում է 30 դրամ մեկ լիտրի համար։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավորը կարծում է, որ փոփոխության հետևանքով առավել շատ տուժելու են ցածր գնային սեգմենտում աշխատողները։
«Օրինակ, 100 դրամանոց լիմոնադի համար 30 դրամը նշանակում է 30 տոկոս, 200 դրամանոցի դեպքում՝ 15 տոկոս։ Տոկոսային հարաբերակցությունը երբ համամետում ենք, ապա շուկայում խոշորները կարող են կլանել փոքրերին»,-հնարավոր հետևանքներից մեկը թվարկեց Թունյանը։
Նա նշեց, հարցի վերաբերյալ քննարկումներ եղել են, տնտեսվարողներն էլ հանդիպել են գործադիրի ներկայացուցիչների հետ, չի բացառվում, որ Ազգային Ժողով նախագիծը հասնի արդեն փոփոխված։
Հարակից հրապարակումներ`
- Գազավորված ըմպելիքները կթանկանան, որոշ ընկերություններ էլ կփակվեն. արտադրողները մտահոգ են
- Պիպոյանն ահազանգում է՝ գազավորված ըմպելիքների հարկումը միայն բացասական հետևանքներ է ունենալու
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին