Զինեդին Զիդանը վերադարձել է
«Ռեալը» հայտարարել է, որ գլխավոր մարզիչ է նշանակվել Զինեդին Զիդանը։ Պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը։ sport.ru-ի հաղորդմամբ, այդ մասին նշված է ակումբի պաշտոնական կայքում։
Ֆրանսիացին այդ պաշտոնում փոխարինում է Սանտյագո Սոլարիին։ Առաջին անգամ Զինեդին Զիդանը նշանակվել էր «Ռեալի» գլխավոր մարզիչ 2016 թվականի հունվարին։ Մինչ այդ նա աշխատել էր միայն «Արքայական ակումբի» երիտասարդական թիմի հետ։
2018 թվականի մայիսի 31-ին Զիդանը հայտարարել էր «Ռեալից» հեռանալու մասին, նրան փոխարինել էր Խուլեն Լոպետեգին, որն ազատվել էր 2018 թ. հոկտեմբերին։
Մադրիդյան ակումբը երեք մրցաշրջան, երբ թիմը մարզում էր Զինեդին Զիդանը, հաղթել է 9 մրցաշար։
Հարակից հրապարակումներ`
- «Յուվենտուսը» առաջարկել է Զիդանին երեք տարվա պայմանագիր
- Զիդանը պատրաստ է գլխավորել «Չելսին» որոշակի պայմաններով
- Զիդանը հնարավոր է տեղափոխվի «Չելսի»
- Զիդանը հնարավոր է գլխավորի «Յուվենտուս»-ը ամռանը
- Զիդանը չի ցանկանում աշխատել ՄՅՈՒ-ում
- Զիդանը ցանկանում է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը»
- Բեքհեմը Զիդանին առաջարկել է գլխավորել իր թիմը
- «Ռեալի» պաշտպան. Կյանքը շարունակվում է նաև առանց Զիդանի ու Ռոնալդուի
- Զիդանը ցանկանում է զբաղեցնել Մոուրինյոյի տեղը
- Զիդանի որոշումը տխրեցրել է «Ռեալ»-ի նախագահին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան