«Խոսրովի անտառ» պետական արգելոցում իրականացվել է բեզոարյան այծերի և գիհու նոսրանտառի մոնիթորինգ
2018թ. ընթացքում «Խոսրովի անտառ» պետական արգելոցում Կովկասի բնության հիմնադրամի / CNF/ ֆինանսավորմամբ «Բիո Գամա» ընկերությունն իրականացրել է բեզոարյան այծերի և գիհու նոսրանտառի մշտադիտարկում:
Հիմնադրամից տեղեկացնում են, որ կենդանիների դիտարկումներն իրականացվել են արգելոցում նախօրոք ընտրված 10 դիտակետերում և ևս երեքը՝ բուֆերային գոտիներում։ Ձմեռային դիտարկման արդյունքներով, բեզոարյան այծերի պոպուլյացիայի խտությունը դիտարկված տարածքներում կազմել է 1քառ./կմ 5,5 առանձնյակ: Տվյալները վերլուծվել են Doubserve ծրագրով:
Գիհու նոսրանտառի մոնիթորինգի արդյունքում մշակվել են ձևաթղթեր 350 ծառերի համար՝ արգելոցի տարբեր հատվածներում տեղակայված 10 փորձադաշտերում (ներառյալ 3 փորձադաշտեր հրդեհից այրված տարածքներում): Եվս 3 փորձադաշտեր տեղակայվել են բուֆերային գոտում։
Բեզոարյան այծերի պոպուլյացիայի դինամիկայի և գիհու նոսրանտառի մշտադիտարկումը նախատեսվում է շարունակել նաև հետագայում: Ձեռք բերված տվյալներով կգնահատվի պոպուլյացիայի դինամիկան, ինչը ցույց կտա նաև «Խոսրովի անտառ» պետական արգելոցում կառավարման արդյունավետությունը: Կովկասի բնության հիմնադրամը շարունակելու է աջակցությունը նմանատիպ ծրագրերի իրականացման համար, այդպիսով` նպաստելով բնության պահպանվող տարածքների կառավարման արդյունավետության բարձրացմանը:
Հարակից հրապարակումներ`
- Կենդանաբանական այգում սատկել է բեզոարյան այծերից մեկը
- Խոսրովի անտառ՝ ինքնաբուժում
- Խոսրովի արգելոցի «գորշուկները»
- Խոսրովի արգելոցում հերթական անգամ տեսախցիկի օբյեկտիվում է կովկասյան ընձառյուծ
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան