Մոտ ապագայում միասնական արժույթի անցման հնարավորություն չեմ տեսնում. Միքայել Մելքումյան
ԵԱՏՄ երկրներում միասնական արժույթի գաղափարը կարելի է քննարկել, բայց այս պահին դեռ վաղ է այդ մասին խոսել: Այս մասին այսօր ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովին կից աշխատանքային խմբի անդրանիկ նիստի ժամանակ ասաց հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը։
«Մոտ ապագայում ես միասնական արժույթի անցման հնարավորություն չեմ տեսնում, բայց, օրինակ, եթե մենք բոլորս գնանք կոնսենսուսի և գազի կամ նավթամթերքների գնման համար վճարենք ռուսական ռուբլով, ապա այդ ժամանակ հնարավոր է»,- նշեց պատգամավորը: