Տնտեսություն 17:27 12/03/2019 Հայաստան

Իրանի հետ երկաթուղային ճանապարհ անպայման պետք է ունենանք. Միքայել Մելքումյան

Հայաստանի-Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը կազմում է 2 մլրդ դոլար, ինչը աննախադեպ բարձր աճ է, քանի որ երեք տարի առաջ այն կազմել է 1 մլրդ դոլար: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Ըստ նրա՝ ԵԱՏՄ անդամ Բելառուսի հետ ապրանքաշրջանառությունը կազմում է ընդամենը 30 մլն դոլար, Ղազախստանի հետ՝ 17 մլն դոլար, Ղրղզստանի հետ՝ 1 մլն դոլար:

Միքայել Մելքումյանը նշեց, որ արտահանման խնդիրները հիմնականում կապված են լոգիստիկայի հետ: «Օրինակ, Ղազախստանը Փոթիում կառուցել է մեծ տերմինալ և Լարսում երբ մեծ խցանումներ են լինում, մեծ մասամբ լինում են ղազախական համարներով բեռնատարներ, քանի որ այլ ճանապարհ չունեն, Եվրոպայից ապրանքը բերում են Փոթի, որտեղից բեռնատարներով տանում են Ղազախստան: Կամ մենք պետք է Իրանով  ճանապարհ ունենանք, գնանք Էնզելի նավահանգիստ, բայց դրա համար պետք է երկաթուղի լինի, այսինքն՝ Լարսից բացի այլ ճանապարհ չկա»,- ասաց պատգամավորը:

Միքայել Մելքումյանն անդրադառնալով Իրան-Հայաստան երկաթուղու կառուցմանը՝ նշեց, որ անպայման Իրանի հետ երկաթուղային ճանապարհ պետք է ունենալ:

«Գիտեք Ադրբեջանը չի՞ ուզում մտնել Իրան ու գնալ մինչև Պարսից ծոց: Բաքուն ներդրել է  500 մլն դոլար Աստարա-Ռաշտ երկաթուղու կառուցման, որի արժեքը  կազմում է 1,1 մլրդ դոլար: Այսինքն՝ խնդիրներ կան, որ մենք չպետք է ասենք՝ դա տնտեսապես այնքան էլ ձեռնտու չէ, քանի որ դա քաղաքական արդյունքներ ու հաղթանակներ է բերում: Անպայման մենք Իրանի հետ երկաթուղային ճանապարհը պետք է ունենանք, կարողանանք նաև երկու թունելները կառուցել, որ արագացնենք ու էժանացնենք լոգիստիկան: Եթե ունենալու ենք  թանկ լոգիստիկա, բարդություններ են լինելու: Մենք չենք կարող մեր ՀՆԱ կառուցվածքի 80-90 տոկոսը տեխնոլոգիական դարձնենք»,- ընդգծեց Միքայել Մելքումյանը:

Պատգամավորը նաև խոսեց «Պետական տուրքի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունների  մասին: Մասնավորապես նախագծով առաջարկվում է գրավատների համար ներկայիս 100 000 դրամի փոխարեն սահմանել 6 մլն տուրք, փոխանակման կետերի համար՝ 50 000-ի փոխարեն 3 մլն:

Նրա խոսքով՝ նախ խնդիրը պետք է ամբողջապես ուսումնասիրել, պետք է հասկանալ, թե ինչ ակնկալիք կա գրավատներից և փոխանակման կետերից, արդյոք ցանկանում են, որ դրանք քիչ լինեն:

Միքայել Մելքումյանը միաժամանակ նշեց՝ կողմնակից է նրան, որ գրավատների տոկոսադրույքների համար պետությունը վերին շեմ սահմանի:

«Եթե սոցիալական հետևանքին ենք նայում, որ մարդիկ գրավատներում արագ գրավադնելով՝ տներ են կորցնում, թող պետությունը վերին շեմ դնի: Չի կարելի ինչ ուզում են անեն, բարձր տոկոս դնեն: Պետք է կարգավորումները դարձնել մարդկային: Եթե վարկ ես վերցնում, թվում է՝ տոկոսն այսքան է, բայց վերջում պարզվում է, որ մի 20 տոկոս էլ եղածի վրա ծախս է ավելանում, սա էլ պիտի կարգավորվի: Տոկոսը գրած է այսքան, գնում ենք վճարումները կատարելու՝ դառնում է այսքան: Ռիսկերը պետք է հաշվի առնել: Այսինքն՝ բերեք նախ ապացուցեք, թե ինչի համար է դա արվում, նպատակը ո՞րն է: Լսե՞լ եք, որ կառավարությունը ասի նպատակի մասին, որ այս նպատակով այսպես եմ անում, ուզում եմ բյուջե լցնեմ: Միգուցե ինքը ապացուցում է, որ այսքան գրավատուն կամ այսքան փոխանակման կետ անհրաժեշտ չի, որ Հայաստանում լինի: Ես էլ կարող եմ ասել, որ Հայաստանում պետք չի 17 բանկ լինի, ճիշտը 4-5 բանկ ունենալն է»,- ասաց նա:

Միքայել Մելքումյանը նշեց նաև, որ բոլոր հարցերը պետք է հրապարակային քննարկել:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:41
Միրզոյանն ու Լավրովը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով
Հունվարի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Մոսկվայում։
Աղբյուր` Panorama.am
16:17
Օդի ջերմաստիճանը 21-22-ի գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով
Երևանում 20-ի ցերեկը, 21-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում հունվարի 20-ի ցերեկը, 21-25-ին սպասվում է առանց...
Աղբյուր` Panorama.am
16:14
Ազատ գյուղի կացարանում հրդեհի գործի խորհրդավորությունն այն է, որ չկա մի անձ, որի տված ցուցմունքների մեջ հակասություններ չլինեն. Նորիկյան
Ազատ գյուղի կացարանում  հրդեհի գործի խորհրդավորությունն այն է, որ չկա մի անձ, որի տված ցուցմունքների մեջ հակասություններ չլինեն։ Այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:06
Դու մի ասա՝ էդ ...պուտանկեքը, հեսա պարզում եմ՝ ովքեր են. Խամոյանն ընթերցեց Ալեքսանդր Սիրունյանի գրառումը
«Ես ներողություն եմ խնդրում,մենք Ալեքսանդր Սիրունյանի՞ն ենք լսում, դուք Ալեքսանդր Սիրունյա՞նն եք»,-ԱԺ-ում Սիրունյանին դիմեց...
Աղբյուր` Panorama.am
16:00
Ինչպիսի՞ կլիմայական շեղումներ են դիտվել Հայաստանում 2024 թվականի ընթացքում
2024 թվականին տարեկան միջին ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 7․2 °C, որը նորմայից բարձր էր 1․7°C-ով։ Այն յոթերորդ տաք տարին էր, սկսած...
Աղբյուր` Panorama.am
15:45
Սույն անձը սոցցանցերում հայտնի է իր ամենավերջին փողոցային ձևակերպումներով, սա ՔՊ-ի լավագույն թեկնածուն է. Խամոյանը՝ Սիրունյանի մասին
Ազգային ժողովում քննարկվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջադրված...
Աղբյուր` Panorama.am
15:39
Մհեր Սահակյանի մանդատը տրամադրվել է Արմինե Խերանյանին
ԿԸՀ որոշմամբ ԿԸՀ-ն ԱԺ պատգամավորի մանդատ է տրամադրել։ Հանձնաժողովի մամուլի ծառայությունից հայտնել են, որ ԿԸՀ-ն հունվարի 14-ին ստացել է...
Աղբյուր` Panorama.am
15:33
Մարտի 30-ին Փարաքար համայնքում արտահերթ ընտրություններ կանցկացվեն
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունվարի 20-ի արտահերթ նիստում 2025 թվականի մարտի 30-ը նշանակել է որպես Արմավիրի մարզի Փարաքար համայնքի...
Աղբյուր` Panorama.am
15:22
Արմինե Օհանյան. Ընտանիքը սկսել է նմանվել «Չախ չախ թագավորին»
«Հրապարակ»-ի խմբագիր Արմինե Օհանյանը գրում է. «Ինչքան մարդը կիրթ է ու դաստիարակված, այնքան համեստ է ու զուսպ։ Կիրթ մարդն,...
Աղբյուր` Panorama.am
15:15
37 ոստիկան ազատվել է աշխատանքից
2024 թվականի ընթացքում ՆԳ նախարարի և ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի հրամաններով ոստիկանության 43 ծառայողի նկատմամբ կիրառվել...
Աղբյուր` Panorama.am
15:12
Վաղը, նույնիսկ այս գիշեր այդ մարդը կարող է անհասկանալի վախի ազդեցության տակ ձեզ էլ մի SMS ուղարկի. Արմենուհի Կյուրեղյանը՝ ՔՊ-ականներին
«Նախկին պաշտոնակատարին ընտրեցիք նույն դրական ներկայացմամբ, որի գործունեության  վերաբերյալ ոչ մի թթու խոսք ոչ մի անգամ չեք հնչեցրել,...
Աղբյուր` Panorama.am
15:08
Ամենաբարձր մակարդակում լարվածություն չկա. Լևոն Քոչարյանը՝ երկրորդ և երրորդ նախագահների աջակիցների միջև լարվածության մասին
«Ճիշտ չեմ համարում ներընդդիմադիր դաշտում բարձրացնել ինչ-որ թեմաներ, որոնք մեծ հաշվով այսօր բան չեն տալու ոչ մեկին»,- ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
14:55
Լևոն Քոչարյան. Արցախի կորուստը, ռազմաքաղաքական ղեկավարության գերությունը նաև հարվածում է ՌԴ հեղինակությանը
«Մեր միակ գործիքը որպես պետություն, իշխանությունները և բոլորս բոլոր հնարավոր տեղերում պետք է բարձրաձայենք այն խայտառակության մասին, որը...
Աղբյուր` Panorama.am
14:54
ՔԿ. Ապօրինի ծառահատման արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 17 մլն դրամի գույքային վնաս
Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթով առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ...
Աղբյուր` Panorama.am
14:24
Անցած տարի մահացած ձեռնարկատեր Գուսովի ընտանիքը «Ջերմուկ-Գրուպ»-ից պահանջում է 1. 5 մրդ ռուբլի փոխհատուցում
Անցած տարի փետրվարի 13-ին «Ջերմուկ» հանքային ջուր խմելուց հետո մահացած ձեռնարկատեր, բարեգործ Օլեգ Գուսովի ընտանիքը հայաստանյան...
Աղբյուր` Panorama.am
14:01
Շատ կուզենայի, որ ԼՂ մեր գործընկերները լսեին մեզ ու գնային Սոֆիա բանակցելու, ոչ թե լսեին Հայաստանի ընդդիմադիրներին. ՔՊ-ական
«Մեր խմբակցությունից եղել է արձագանք Բաքվի դատավարությանը Ռուստամ Բաքոյանի կողմից»,-  լրագրողների հետ ճեպազրույցում ասաց...
Աղբյուր` Panorama.am
13:47
Ստեղծվում է բողոքներ ներկայացնելու միասնական հարթակ. ի՞նչ կշահի սպառողը
Սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում նախատեսվում են արմատական փոփոխություններ։ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը կդառնա նաև...
Աղբյուր` Panorama.am
13:19
Վրաստանի վարչապետը պատրաստակամություն է հայտնել վերականգնել հարաբերությունները ԱՄՆ-ի հետ
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտնել է երկրի պատրաստակամությունը ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությունից հետո վերականգնելու...
Աղբյուր` Panorama.am
13:01
Կիրանցի կամուրջը հայտնվել է Ադրբեջանի տարածքում. Ղալումյան
«Դա մեր հայրենիքը չէ, եթե ձեր հայրենիքին է, գնացեք, պահեք»
Աղբյուր` Panorama.am
12:56
Անձը կարող է միջազգային ստանդարտներին համապատասխան արտահայտել մտքերը, որոնք կարող են հաճելի չլինել. Վլադիմիր Վարդանյանը՝ Սիրունյանի հայհոյանքների մասին
«Դուք գիտեք, որ ես խոսքի ազատության կողմնակից եմ և եթե որևիցե մեկի մոտ հարցեր է առաջացել, թե ինչու այս կամ այն անձի հայտարարությունները...
Աղբյուր` Panorama.am
12:32
Այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. Վարուժան Գեղամյան
«19-րդ դարում, օրինակ, օսմանյան սուլթան Աբդուլ Համիդ 2-րդի հրամանով արգելված էր «Հայաստան» բառի արտասանումը։Սուլթանը հոգին փառավորվում է այս ամենի նորօրյա դրսևորումները տեսնելով»
Աղբյուր` Panorama.am
12:30
Թուրքական ԶԼՄ-ները նոր մանրամասներ են հայտնում երեկ Թուրքիային հանձնած հանցագործների մասին
Թուրքական ԶԼՄ-ները շարունակում են նոր մանրամասներ հայտնել երեկ Թուրքիայի իրավապահ մարմիններին արտահանձնած հանցավոր խմբավորման անդամների մասին։...
Աղբյուր` Panorama.am
12:25
Ուզում եմ ասել, թե ինչ է նշանակում «Առողջապահություն». Առողջապահության հանձնաժողովի նախագահի թեկնածու Արսեն Թորոսյան
«Սկզբում որոշել էի ելույթ գրել, որ կարդամ 20 րոպեի ընթացքում, հետո մտածեցի, որ ձանձրալի կլինի դասախոսության ոգով ելույթը, և որոշեցի մի...
Աղբյուր` Panorama.am
12:22
Ալեքսանդր Սիրունյանը չպատասխանեց՝ զղջո՞ւմ է ֆեյսբուքում հնչեցրած իր hայhnյանքների համար
«Այս պահին մեկնաբանություններ չունեմ, թողեք անցնեմ: Ավարտենք, հետո զրուցենք»,- ԱԺ-ում լրագրողներին ասաց ԲԴԽ անդամի թեկնածու...
Աղբյուր` Panorama.am
12:09
Հոկտեմբերից անհայտ կորած կնոջ դին հայտնաբերվել է ջրատարում
Դեռևս 2024 թ. հոկտեմբերի 26-ին հաղորդվել էր 73-ամյա Գրետա Զաքարյանի՝ գերեզմանատուն գնալու և անհայտ կորելու մասին։ ՆԳՆ ոստիկանությունից...
Աղբյուր` Panorama.am
12:05
Bitcoin-ի արժեքը գերազանցել է պատմական առավելագույն մակարդակը
Bitcoin-ի գինը թարմացրել է իր պատմական ռեկորդը։ «Գազետա ռու»-ն գրում է, որ CoinMarketCap-ի տվյալների համաձայն՝ հասնելով $109,1 հազար...
Աղբյուր` Panorama.am
11:47
Դուք մնացել եք հայդուկ. ՔՊ-ականը՝ ընդդիմությանը
«Դրակուլան ձեր համեմատ խարիզմատիկ կերպար էր»
Աղբյուր` Panorama.am
11:40
Ջրային պարեկներն 241 կգ սիգ են հայտնաբերել
Ծովագյուղ-Ճամբարակ ճանապարհի 14-րդ կմ-ին հունվարի 15-ին, ժամը 23.20-ին, Գեղարքունիքի մարզի ջրային պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են...
Աղբյուր` Panorama.am
11:27
Հայաստանցի դպրոցականները Ժաուտիկովյան օլիմպիադայից վերադարձել են 2 ոսկե, 7 արծաթե և 8 բրոնզե մեդալներով
Հունվարի 13-17-ը Ղազախստանի Աստանա քաղաքում կայացել է Ժաուտիկովյան միջազգային 21-րդ օլիմպիադան, որին մասնակցել է 15 երկրի 90 թիմ (շուրջ 700...
Աղբյուր` Panorama.am
11:12
Երբ հանձնեցիք Քելբաջարն ու Լաչինը, Ալիևը հայտարարեց՝ նախորդ բանակցային տրամաբանության մեջ դրանք հավերժ մնալու էին հայկական. Հայկ Մամիջանյան
«Ձեզ մոտ ամեն ինչ ստացվում է, բայց բացի ձեզանից որևէ մեկի վրա բարդել Արցախի հանձնումը, անհնար է ստացվի։ Փողոցում հարցնենք՝ ով է հանձնել...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱԺ նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ պատգամավոր Մհեր Սահակյանի
10:40 20/01/2025

ԱԺ նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ պատգամավոր Մհեր Սահակյանի

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}