Նարեկ Վանեսյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ընկեր, Իջևան ԲԿ ՓԲԸ-ի նախկին տնօրեն Նարեկ Վանեսյանին մեղադրանք է առաջադրվել։
Panorama.am-ին քննչական կոմիտեից հայտնեցին, Վանեսյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 և 2-րդ կետերի հատկանիշներով։
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Քաղաքացուն պատճառված վնասն ամբողջությամբ՝ 1 միլիոն 470 հազար դրամը վերականգնվել է:
Հիշեցնենք, որ Նարեկ Վանեսյանը «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի» տնօրենի պաշտոնից ազատման դիմում էր գրել հայտնի միջադեպից հետո։
ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասը նշված հոդվածները սահմանում են.
«Խարդախությունը, որը կատարվել է՝
.1) պաշտոնեական դիրքն օգտագործելով,
2) խոշոր չափերով
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով»։
Հարակից հրապարակումներ`
- Ըստ հաղորդման. Նարեկ Վանեսյանը 3 հազար դոլար է պահանջել աշխատանքի ընդունելու համար
- Բժշկական համալսարանը՝ Նարեկ Վանեսյանի մասնակցությամբ միջադեպի մասին