Սիլվա Համբարձումյանը նոր անուններ չի տա
Գործարար Սիլվա Համբարձումյանը, ով առավել հայտնի բազմաթիվ նախկին պաշտոնյաների կաշառք տալու մասին հայտարարություններ անելով, լրագրողների հետ այսօրվա զրույցում տեղեկացրեց՝ ոչ մի նոր անուն չի հնչեցնելու։
«Ինչ-որ եղել է, արդեն եղել է»,-ասաց գործարար տիկինը։
Հիշեցնենք, որ ասուլիսներից մեկում նա հայտարարել էր, կաշառք է տվել նաև նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Այսօր հստակեցրեց, գումարը տվել է Սամվել Մայրապետյանին Քոչարյանին փոխանցելու համար։
«Փոխանցել է, թե ոչ, ես ասել չեմ կարող»,-ասաց նա ու արձագանքեց լրագրողների դիտարկմանը, որ ինքը երբեք հակասական ցուցմունքներ չի տվել։
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահը դիմել է դատարան՝ Սիլվա Համբարձումյանից պահանջելով հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները, ինչպես նաև զրպարտությամբ պատճառված վնասի փոխհատուցման 2 մլն դրամի չափով։ Հայցը ներկայացվել է Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանի կողմից, գործի մասին տեղեկատվություն առկա է Դատական տեղեկատվական համակարգում։
Համբարձումյանը սակայն պնդում է, որ իր նկատմամբ հայց չի ներկայացվել։
«Հայց չի ներկայցվել, Ռոբերտ Քոչարյանն ինձ դատի չի տվել։ Դրա մասին հայտարարվել է աշնանը, եթե նման բան լիներ, ես ծանուցում ստացած կլինեի»,-ասաց նա։
Ըստ «Դատալեքս»-ի, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդիկ Ավետիսյանը, ծանոթանալով հայցվոր Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Օրբելյանի կողմից ներկայացված հայցադիմումին և կից փաստաթղթերին, պարզել է, որ այն ներկայացված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի պահանջներին համապատասխան։
Հայցադիմումի ընդունումը մերժելու կամ այն վերադարձնելու հիմքեր չկան: Որոշվել է՝
Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Օրբելյանի կողմից ներկայացված հայցադիմումն ընդունել վարույթ:
Հիշեցնենք, որ Սիլվա Համբարձումյանի հայտարարությունից հետո Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրվեց առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու հատկանիշներով։
Հարակից հրապարակումներ`
- Դատավոր Էդիկ Ավետիսյանը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Սիլվա Համբարձումյանի
- Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Սիլվա Համբարձումյանի հայց է ներկայացրել
- 8 միլիոն դոլար փոխանցել եմ հաշվեհամարի, որ ինձ տվել էր Արամ Հարությունյանը. Սիլվա Համբարձումյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան