
Հանդիպել են Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 11-ին Ստեփանակերտում հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Քննարկվել է հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Այնուհետև հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով՝ անվտանգության խորհուրդների քարտուղարների և արտգործնախարարների մասնակցությամբ:
Անդրադարձ է կատարվել անվտանգությանն ու արտաքին քաղաքականությանն առնչվող տարբեր հարցերին: Երկուստեք կարևորվել է Հայաստան-Արցախ սերտ փոխգործակցության ապահովումը և ընդլայնումը, նախատեսված ռազմավարական ծրագրերի ժամանակին եւ պատշաճ կերպով իրականացումը: