Կարեն Կարապետյանը՝ «Զարուբեժնեֆտի» տնօրենների խորհրդի անդամի թեկնածուների ցանկում
Կառավարությունը հաստատել է «Զարուբեժնեֆտ» ընկերության տնօրենների խորհրդի թեկնածուների ցանկը։ Մասնավորապես առաջադրված են Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի, Ռուսաստանի էներգետիկայի նախարարի առաջին տեղակալ Ալեքսեյ Տեկսլերի և տնօրենների խորհրդի գործող անդամ Եվգենի Մուրովի, «Զարուբեժնեֆտ»-ի ղեկավար Սերգեյ Կուդրյաշովը, Ռուսաստանի տրանսպորտի նախկին նախարար Միխայիլ Սոկոլովի և Ռուսաստանի էներգետիկ գործակալության ղեկավար Անատոլի Տիխոնովի թեկնածությունները։
«ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ, առաջադրված բոլոր անդամներն էլ տնօրենների գործող խորհուրդի անդամներ են։ Կառավարության կարգադրությունը հրապարակվել է պաշտոնական իրավական հարթակում։
Հիշեցնենք, որ «Զարուբեժնեֆտ»-ը ռուսական պետական բաժնետիրական ընկերություն է, որն ունի ռազմավարական նշանակություն երկրի համար: