Վենեսուելան ամերիկացի դիվանագետներին 72 ժամ է տվել
Վենեսուելայի իշխանությունները ԱՄՆ դիվանագետներին երեք օր են տվել լատինաամերիկյան երկրի տարածքը լքելու համար։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, հայտարարել է Վենեսուելայի ԱԳ նախարար Խորխե Արեասան։
«Ամերիկյան դիվանագիտական անձնակազմը պետք է Վենեսուելայի տարածքը լքի 72 ժամվա ընթացքում»,- իր Թվիթերում գրել է Արեասան։
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ ԱՄՆ մտադիր է այս շաբաթ հետ կանչել Կարակասում մնացած իր դիվանագետներին, քանի որ նրանց ներկայությունը Վենեսուելայում համարում են զսպող գործոն իր քաղաքականության մեջ։ Ընդ որում չի մանրամասնել թե հատկապես ինչում է տեսնում զսպող գործոնը։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա