Hetq.am. Հայրենադարձ ընտանիքի անձնական գույքը ՊԵԿ-ը պահանջում է 16 հազար դոլարով մաքսազերծել
Լիբանանահայ Իշխան Ավո Ոսկերիչեանը 2016 թվականի գարնանը Լիբանանից եկել է Հայաստան՝ միայնակ: Նույն տարում կրկին գնացել է Լիբանան՝ կնոջն ու երկու անչափահաս որդիներին Հայաստան տեղափոխելու և մշտական բնակություն հաստատելու նպատակով: 2016 թ.-ի օգոստոսին արդեն ընտանիքով Հայաստանում էր:
Սկզբում Նոր Նորքում են բնակարան վարձել, ապա՝ Զովունի գյուղում: Շատ չանցած՝ տուն են գնել Արագածոտնի մարզի Ագարակ գյուղում: Գյուղի տունը բարեկարգ չի եղել և շարունակել են վարձակալությամբ Երևանում բնակվել: Նախորդ տարի արդեն տեղափոխվել են գյուղ, քանի որ ամեն ամիս մոտ 120 դոլարին համարժեք դրամ տան վարձ են վճարել:
«Լիբանանում ոսկերչությամբ էի զբաղվում, խանութ ունեի, տեր ու տնօրենը ես էի, բայց կյանքը վատ էր: Այստեղ եմ եկել, որպեսզի երեխաները մի քիչ ուրախանան, եկել եմ այստեղ մշտական բնակության»,- «Հետք»-ի թղթակցին պատմել է Ավո Ոսկերիչեանը և շարունակել, որ ընտանիքը Լիբանանում երկու տուն է ունեցել, խանութ, մեքենա, սակայն որոշել է հայրենադարձվել, փակել է խանութը, վաճառել մեքենան և տեղափոխվել է Հայաստան: Նախորդ տարի որոշել է տան անձնական գույքը տեղափոխել Հայաստան, սակայն խնդիրներ են առաջացել, որոնք Ավո Ոսկերիչեանին գցել են հուսահատության մեջ:
Լիբանանահայ ընտանիքի կենցաղային իրերից բաղկացած բեռը տևական ժամանակ Երևանում է, սակայն գտնվում է մաքսային պահեստում: Ընդհանուր 4 տոննա կշռող գույքը (տան կահույք, կենցաղային տեխնիկա, պահարաններ և այլն) մաքսային ծառայողները պահանջում են մաքսազերծել, որի գումարը Ոսկերիչեանի ընտանիքը չունի: Ընտանիքի հայրը նախորդ տարի կոտրվածքներ է ստացել, մի քանի ամիս բուժում ստացել, այժմ աշխատանք չունի:
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին