«168 ժամ».Բացի բանակի խնդիրը՝ երեխային նույն դասարանում թողնելը ֆինանսական մեծ բեռ է պետության համար
.. «Այս տարի նորամուծություն ունենք, 9-րդ դասարանում լինելու է միասնական քննություն՝ հայոց լեզվից: Աշակերտները խիստ վերահսկողությամբ կհանձնեն քննությունը, և՝ ոչ իրենց դպրոցում: Լավ է, որ կենտրոնացված քննություն որոշեցին փորձել մի առարկայի դեպքում և 9-րդ դասարանում, որովհետև 12-րդ դասարանի պարագայում մեծ ռիսկ կար. եթե մեծ մասը կտրվեր՝ վերաքննության հնարավորություն պետք է տային, եթե դա էլ չստանային, կմնային նույն դասարանում ու բանակ չէին գնա:
Բացի բանակի խնդիրը՝ երեխային նույն դասարանում թողնելը ֆինանսական մեծ բեռ է պետության համար: Օրինակ, եթե 1000 հոգի մնար նույն դասարանում, նշանակում է, որ այդքան երեխայի ֆինանսավորում պետք է ավելացնեին: Մեկ երեխային ֆինանսավորելու համար 250 դոլար է անհրաժեշտ, տարեկան կկազմեր 250.000 դոլար»,- 168.am-ի հետ զրույցում ասաց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ քննությունը դպրոցական կրթության որակը չափելու լավագույն գործիքը չէ, քննությունների փոխարեն՝ կրթության որակը կարելի է ստուգել անակնկալ այցերի միջոցով:
...Դիտարկմանը, թե 12-ամյա կրթության գնալու բացատրություններից մեկն այն էր, որ բացառելու են կրկնուսույցի հանգամանքը, բայց դա կարծես տեղի չունեցավ, արդյո՞ք չարժե հրաժարվել այս գաղափարից, Սերոբ Խաչատրյանը նշեց, որ կարևորը կրթության տևողությունը չէ:
«Եթե այս որակով կրթությունը 20-ամյա էլ դարձնենք՝ առանձնապես բան չի փոխվի, կարող է և ավելի վատանալ, եթե երեխաներն իմանան, որ 20 տարի պետք է սովորեն, հնարավոր է՝ ավելի վատ սովորեն: Հետևաբար՝ կարևորը տևողությունը չէ, բովանդակությունն ու մեթոդները վատն են, երկարաձգելն ավելի վատ է: Եթե մի տեղը ձեզ տհաճ լինի, սակայն ասեն, որ ավելի երկար պետք է մնաք, դա ավելի վատ չի՞ անդրադառնա: Նույնն այստեղ է: 10-ամյա կրթությունից 12-ամյա կրթության անցնելով՝ 20 տոկոսով ավելացրեցինք կրթության ֆինանսավորումը, երկու տարի ավելի շատ փող ենք տալիս, բայց չենք ստանում այդ 20 տոկոսանոց աճը»,- հավելեց նա:
Ինչ վերաբերում է հեղափոխությունից հետո շատերի փայփայած հույսերին, թե վերջապես կվերանա այդ 12-ամյա կրթությունը, Սերոբ Խաչատրյանն ասաց, որ պատճառն այն է, որ կան միջազգային ցուցիչներ, որտեղ երկրների կրթության որակը չափվում է նաև տևողությամբ:
Շարունակությունը՝ «168 ժամ»-ում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու