YouTube-ից շահույթ ստացող բլոգերները ևս կհարկվեն
«Մեզ մոտ նախաձեռնողականությունը միշտ ողջունվել է, և շատ կարևոր է, որ մեր հանրությունը, բլոգերները, ովքեր շահառու են Youtube-ի հայաֆիկացման մասով, վեր հանեցին հարցը, հոլովակներ ստեղծեցին, գրագետ մատուցեցին»,- այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Հակոբ Արշակյանն՝ անդրադռնալով YouTube-ի հայաֆիկացման հարցին։
Նա նշեց, որ հայաֆիկացման հարցի քննարկման համար արդեն հաջորդ շաբաթ նախարարության կողմից աշխատանքային խումբ կստեղծվի։
«Խնդրել էի, որ այն մարդիկ, ովքեր հետաքրքրություն ունեն, հայտնեն մտահոգությունը, կտեսնենք՝ ովքեր են տիրապետում, աշխատանքային խումբը կստեղծվի, որ մեխանիզմներն այնպես օգտագործվեն, որ օգտվեն ինֆորմացիոն հնարավորություններից։ Հարցը կապված է տեխնոլոգիական ոլորտի զարգացման, բիզնեսի նոր մոդելների ներդման և նոր աշխատատեղերի ստեղծման հետ»,- ասաց նախարարը։
Լրագրողների հարցին՝ արդյ՞ք Youtube-ով գործունեություն ծավալող և եկամուտ ստացողները հարկային դաշտում կհայտնվե՞ն, նա պատասխանեց. «Կարծում եմ՝ այո: Դա ցանկացած տնտեսվարող սուբյեկտի է վերաբերում: Ինչպես գիտեք՝ Հարկային օրենսգրքում փոփոխություններ են տեղի ունենում, և միկրոբիզնեսը չի հարկվելու, բայց դրանից ավելի եկամուտ ստացողները կարող են մտնել հարկային դաշտ»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան