Դրեյքը հրաժարվել է Մայքլ Ջեքսոնի հետ համատեղ երգից
Հիփ-հոփ երգիչ Դրեյքն իր երգացանկից հեռացրել է Donʼt Matter to Me կոմպոզիցիան, որում օգտագործվել է երգիչ Մայքլ Ջեքսոնի ձայնը։ Դրան ուշադրություն են դարձրել երաժշտի երկրպագուները։ kulturomania.ru-ն գրում է, որ Դրեյքը հրաժարվել է կատարել Donʼt Matter to Me երգը մարտի 10-ին Մանչեստրում համերգի ժամանակ։ Ենթադրվում է, որ Դրեյքը հրաժարվել է երգից «Լքելով Նեվերլենդը» վավերագրական ֆիլմի ներկայացումից հետո, որտեղ Ջեքսոնը մեղադրվում է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեջ։
Դրեյքն անձամբ դեռ չի մեկնաբանել Donʼt Matter to Me երգից հրաժարվելը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ջեքսոնի երգերը հրաժարվել են հեռարձակել կանադական մի քանի գլխավոր ռադիոկայաններ, իսկ Լոնդոնում հեռացրել են հանրահայտ փոփ-երգչի արձանը։
Հարակից հրապարակումներ`
- Լոնդոնում ապամոնտաժել են Մայքլ Ջեքսոնի արձանը
- Կանադական երեք ռադիոկայան հրաժարվել են Մայքլ Ջեքսոնի երգերից
- BBC-ին Մայքլ Ջեքսոնի մասին վավերագրական ֆիլմ է նկարահանում
- Մայքլ Ջեքսոնի ընտանիքը 100 միլիոն դոլար է պահանջում հեռուստաալիքից
- Մայքլ Ջեքսոնի մարմինը հնարավոր է արտաշիրիմեն
- Հրապարակվել է Մայքլ Ջեքսոնի՝ մանկապղծության գործով հարցաքննության տեսանյութը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան