«Ժողովուրդ». Անելանելի վիճակ Փարաքար և Մերձավան գյուղերում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար և Մերձավան գյուղերի բնակիչները հայտնվել են անելանելի վիճակում. տարիներ շարունակ իրենց գյուղերին հարակից տարածքներում շահագործվել են գիպսի, ավազի և բազալտի հանքեր, որոնք իսկական վտանգ են ներկայացնում մարդկանց կյանքի ու առողջության համար: Թեթև քամու արդյունքում մարդկանց տներն ու բակերը լցվում են փոշով:
Ահազանգի հետքերով «Ժողովուրդ» օրաթերթն Արմավիրի մարզից «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Մկրտչյանի հետ այցելել է այդ հանքեր և զարհուրելի պատկերի ականատեսը եղել: Ավազահանքերի շահագործումից հետո հողատարածքները անապատացած են, մինչդեռ, «Ընդերքի մասին» ՀՀ օրենքի համաձայն, հանքավայրերի շահագործումից հետո շահագործողը պետք է կատարի բուսական շերտի վերականգնում: Նշենք, որ այդ հանքերը շահագործման թույլտվություն ստացել են 2012թ., երբ բնապահպանության նախարարը (այժմ մեծ չափերի կաշառք վերցնելու համար հարուցված քրեական գործով մեղադրյալ) հետախուզման մեջ գտնվող Արամ Հարությունյանն էր:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու