Մալյանի և «Ռեստարտ»-ի անդամների գործով ևս երկու անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել
Մարտի 4-ին Երևանի Ամիրյան փողոցում «Ես համալսարանական եմ» նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանի և «Ռեստարտ»-ի անդամների միջադեպի առթիվ հարուցված գործով խափանման միջոց է ընտրվել ևս երկու անձի նկատմամբ:
Panorama.am-ը ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանից տեղեկացավ, որ քրգործի շրջանակներում հարցաքննվել են Արամայիս Պետրոսյանն ու Գարիկ Միսկարյանը, որոնց նկատմամբ առևանգում կատարելու կասկածանքով խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։
Գործի շրջանակում նույն խափանման միջոցն է ընտրվել նաև «Ռեստարտ»-ի անդամներ Դավիթ Պետրոսյանի ու Դավիթ Սիմոնյանի նկատմամբ։
Հարակից հրապարակումներ`
- Նարեկ Մալյան. Ինձ նորից բերման են ենթարկում կենտրոնի ոստիկանության բաժին
- ՄԻՊ-ը Մալյանի վրա հարձակման միջադեպի վերաբերյալ գրություն է ուղարկել ոստիկանություն
- Դատախազությունում քրգործ է հարուցվել Մալյանի և «Ռեստարտ»-ի անդամների միջադեպի առթիվ
- Հրապարակվել է Նարեկ Մալյանի հետ տեղի ունեցած միջադեպի տեսանյութը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան