Պոլսո Հայոց Պատրիարքարանը Մեսրոպ Մութաֆյանի մահվան կապակցությամբ սուգ է հայտարարել
Պոլսո Հայոց պատրիարքարանը 84-րդ պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի մահվան կապակցությամբ մինչև Զատկի տոն (ապրիլի 21) սուգ է հայտարարել։ Այդ ընթացքում հայկական եկեղեցիներին ու հիմնադրամներին առընթեր հաստատությունների բոլոր ոչ կրոնական միջոցառումները կհետաձգվեն։
«Էրմենիհաբեր»-ը նաև գրում է, որ Հայոց պատրիարքարանի հոգևոր խորհուրդը մարտի 9-ի երեկոյան նիստ է գումարել՝ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի գլխավորությամբ: Հստակեցվել են պատրարքի հոգեհանգստի արարողության հետ կապված մանրամասները։
Հոգեհանգստի արարողության կազմակերպման համար հատուկ հանձնաժողով է ստեղծվել։ Արարողությունը տեղի կունենա մարտի 17-ին ժամը 10։00-ին՝ Գումգափուի Մայր եկեղեցում։ Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը կհուղարկավորվի Շիշլիի հայկական գերեզմանատանը։
Իսկ մարտի 14-15-ին ժամը 15։00-18։00 ընկած ժամանակահատվածում հայ համայնքի ներկայացուցիչները հնարավորություն կունենան Գումգափուի Մայր եկեղեցում վերջին հրաժեշտը տալ պատրիարքին։
Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը վախճանվել է 2019 թվականի մարտի 8-ին՝ երկարատև և ծանր հիվանդությունից հետո։ 62-ամյա պատրիարքը 2008 թվականից գտնվում էր բժիշկների մշտական հսկողության տակ՝ Ստամբուլի Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցում։
Հարակից հրապարակումներ`
- Պոլսո Հայոց պատրիարքի հուղարկավորությունը կկայանա մարտի 17-ին
- Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Պոլսո Հայոց պատրիարքի մահվան կապակցությամբ
- Էջմիածնի Սուրբ Գայանե վանքում կկատարվի հոգեհանգստյան կարգ Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս համար
- Էրդողանը Պոլսո պատրիարք Մութաֆյանի մահվան կապակցությամբ թվիթերում ցավակցել է հայերեն
- Մահացել է Պոլսո հայոց պատրիարքը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան