Վենեսուելայում արտակարգ դրություն է հայտարարել
Վենեսուելայի Ազգային ժողովը ընդդիմության ղեկավար Խուան Գուայդոյի առաջարկով երկրում արտակարգ դրություն է հայտարարել՝ նրա տարածքի մեծ մասում էլեկտրաէներգիայի անջատումների պատճառով: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Agence France-Presse-ին:
«Հանրապետությունում արտակարգ դրություն է հայտարարվում ՝ պայմանավորված այն աղետալի իրավիճակով, որը ստեղծվել է էլեկտրաէներգիայի մատակարարման պատճառով»,- նշված է որոշման տեքստում:
Ավելի վաղ Գուայդոն դիմել էր Ազգային ժողովին երկրում 30 օրով արտակարգ դրություն սահմանելու առաջարկով՝ կապված էլեկտրաէներգիայի մատակարարման ընդհատումներով, որպեսզի միջազգային օժանդակություն ստանա էլեկտրաէներգիայի վերականգնման համար:
Հարակից հրապարակումներ`
- Գրեթե ողջ Վենեսուելան մնացել է առանց հոսանք
- Վենեսուելան արտաքսում է Գերմանիայի դեսպանին` ներքին գործերին միջամտության պատճառով
- Թրամփը Վենեսուելայի զինվորականներին առաջարկել է աջակցել Գուայդոյին, կամ «կորցնել ամեն ինչ»
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են