ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց քննարկած երկու օրինագծերը
ԱԺ արտահերթ նիստում ներկայացված «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ մինչ այսօր չի ստեղծվել կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը:
Քրմոյանը պատասխանեց. «Հարցը կառավարության տիրույթում չի, քանի որ հանձնաժողովի անդամները ԱԺ կողմից պիտի ընտրվեն: Կարող եմ կարծիք արտահայտել առ այն, որ նախ բավականին բարդ ընթացակարգ է ամրագրված. սա միակ ինքնավար մարմինն է, որի ընտրությունը հատուկ ընթացակարգով է, բայց գործնականում կային խնդիներ և քաղհասարակության կողմից բարձրացված, և նախորդ տարի ստեղծված կառավարման համակարգի փոփոխություններով պայմանավորված: Լիահույս եմ, որ այս տարի կքննարկենք ու կընդունենք այս մարմնի ձևավորումը», - ասաց նա:
Այնուհետև խորհրդարանն առաջին ընթերցմամբ քվեարկության դրեց «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Օրինագծին կողմ քվեարկեց 112 պատգամավոր:
«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն ևս ընդունվեց միաձայն։
Նախագծով առաջարկվում է պաշտոնյաների գույքի և եկամտի հայտարարագրերի ժամկետը երկարաձգել և 2020 թ.-ի հունվարի 1-ից հայտարարագրման նոր մեխանիզմներ ներդնել:
ԱԺ արտահերթ նիստը կշարունակվի վաղը առավոտյան։
Հարակից հրապարակումներ`
- Աջ ղեկով մեքենաների ժամկետի երկարաձգում մայիսից հետո չի լինելու
- ԲՀԿ-ականները ԱԺ դահլիճ մտան Արցախի դրոշներով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան