Ալումյան. Խորհրդային շրջանից Վճռաբեկ դատարանի շենքում ոչինչ չի փոխվել
ՀՀ երկրորդ նախագահի փաստաբաններից Հայկ Ալումյանը Վճռաբեկ դատարանին մեղադրում է կողմնակալ լինելու համար։
«Արդեն երկրորդ դիմում ենք ներկայացրել Վճռաբեկ դատարան, բայց ոչ մի նորություն չկա։ Վճռաբեկ դատարանը, որպեսզի շատ կոպիտ չասեմ, կողմնակալություն է անում»,-Երևանի ընդհանուր իրավասության դատարանում նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Ալումյանը։
Պաշտպանը հիշեցրեց, երբ դատախազներն էին բողոքարկել Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշումը, Վճռաբեկ դատարանը շտապեց, քննեց այն առանց բողոքը վարույթ ընդունելու։
«Իսկ մեր բողոքը, որը ընդհանուր առմամբ ավելի շուտ պետք է վարույթ ընդունվեր, քանի որ անձի ազատության հետ է կապված։ Շուտով կլինի երկու ամիս քսան օր, որևէ լուր չունենք Վճռաբեկ դատարանից։ Այն աստիճան, որ արդեն անիմաստ է դառնում։ Խորհրդային ժամանակաշրջանից էդ շենքում ոչինչ չի փոխվել»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի առարկությունները կներկայացվեն վաղը
- Комсомольская правда. Հայաստանի նախկին նախագահի համար «քրեական գործ է կարվում»
- ՀՔԾ-ն նոր միջնորդություն է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորման ժամկետը երկարացնելու վերաբերյալ
- Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը հստակեցնելու վերաբերյալ ՀՔԾ մերժումը բողոքարկվել է դատարան