Մահացել է «Ոստան Հայոց» խմբի հիմնադիր Արեգ Նազարյանը
55 տարեկանում մահացել է ռոք-երաժիշտ, կոմպոզիտոր, կինոռեժիսոր, ձայնային ռեժիսոր, մարզիկ, «Ոստան Հայոց» խմբի հիմնադիր ու առաջնորդ Արեգ Նազարյանը:
«Ուստեն գնաց... Նվիրյալ էր ու մեծատառով երաժիշտ...
Հանգչիր խաղաղությամբ...»,- ֆեյսբուքյան էջում գրել է երաժիշտ Գիսանե Պալյանը։
Ծնվել է 1964 թ. հունիսի 18-ին Երևանում։ 1981 թվականին ավարտել է Աշտարակի թիվ 5 միջնակարգ դպրոցը։ 1981-1982 թթ սովորել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում։ 1981 թ-ից զբաղվել է նավատորմային մարզաձևով, 1983 թվականին դարձել ԽՍՀՄ սպորտի վարպետ։ 1986-1990 թվականներին սովորել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի կինո-ֆոտո ֆակուլտետում։ 1986 թվականին ստեղծել է «Ոստան Հայոց» ռոք խումբը, որի բաս-կիթառահարն է և երգերի հիմնական մասի հեղինակը։ 1990-1992 թթ մասնակցել է Արցախի պատերազմին։ 2005 թ-ից «Ուստա» պրոդյուսերական կենտրոնի տնօրենն է։ 2009 թվականից՝ «National Geographic Traveler» ամսագրի հայաստանյան գլխավոր խմբագիրն է։ 1990-92թթ մասնակցել է Արցախի պատերազմին: Եղել է «Կիլիկիա» նավի կապիտանի ավագ օգնականը։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան