Լեդի Գագան արձագանքել է իր հղիության մասին լուրերին
Ամերիկացի երգչուհի Լեդի Գագան արձագանքել է իր հղիության մասին լուրերին:
«Շշուկներ իմ հղիության մասի՞ն: Այո, ես հղի եմ, բայց իմ 6-րդ ալբոմով»,- իր Twitter-ում նման գրառում է արել Լեդի Գագան:
Նշենք, որ Լեդի Գագայի ընկերուհին հայտնել էր, թե 32-ամյա երգչուհին հղի է, իսկ երեխայի հայրը դերասան Բրեդլի Կուպերն է:
Նրա խոսքով՝ երգչուհին հղիության երկրորդ ամսում է: Որպես իր խոսքի ապացույց, նա բերել է այն փաստը, որ «Օսկար» մրցանակաբաշխությունից հետո տեղի ունեցած միջոցառման ընթացքում երգչուհին հրաժարվել է ալկոհոլից:
Rumors I’m pregnant? Yeah, I’m pregnant with #LG6
— Lady Gaga (@ladygaga) 12 марта 2019 г.
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան