Հասարակություն 14:00 13/03/2019 Հայաստան

Խառնած յուրային ու թշնամի

Յուրաքանչյուր զավակ   ուզում է, որ իր  հայրը լինի ամենախելացին, արժանապատիվը, ամենաբարձրակարգ մասնագետը: Նույնն  էլ պետության մեջ է. ամեն  քաղաքացի ուզում է, որ իր  երկրի ղեկավարն ունենա նշված հատկությունները, որոնց  առկայության դեպքում  են միայն նրանով հպարտանում ու հարգում: Նման որակներով օժտված առաջնորդի   գերագույն նվաճումը  երկրի անվտանգության և  առաջընթացի ապահովման ճանապարհին  վաստակած ակնածանքն է: Նրան սիրել-չսիրելու խնդիր չկա: Կուռքերին  են սիրում  (իհարկե ժամանակավորապես) քանզի նրանք ասում և անում են  այն, ինչ հաճո է մարդկանց աչքին ու ականջին: Իսկ  իրական առաջնորդները միշտ հայտնվում են դժվարին իրադրություններում, և  ստանձնելով երկիրն անդունդից հանելու  բարդ ու անշնորհակալ գործը՝ առանձնապես չեն ընկնում ժողովրդի սիրուն արժանանալու  ժամանակատար վազվզոցի հետևից:

Հիմա  ի՞նչ ունենք մենք  այսօր ներկա ու նախկին ղեկավարների մասով․

1.  Կալանավորված է մեկը, ով Ղարաբաղում և  Հայաստանում  20 տարի ապացուցել է իր բանիմացությունն ու  հայրենասիրությունը  պետական ամենաբարձր պաշտոններում:
2. Ազգի ճակատագիրը  վճռում է մեկը, ում համար հայ ազգն իր պատմությամբ առանձնապես մի մեծ արժեք չէ, ինչը բացեիբաց  արտացոլված է նրա  լրագրողական շրջանի հրապարակումներում:
Թերևս շատ ցավալի  չէր լինի  այս դասավորությունը, եթե Հայաստանն առոք-փառոք ծաղկեր, և անվտանգության առումով ոչ մի վախ չզգայինք: Ավա՜ղ:Ակնհայտ է, որ   վարչապետի անհեռատես քաղաքականության հետևանքով  ենք հայտնվել ներքին և արտաքին պայթյունավտանգ իրավիճակում: Ներքին հարցերում համբերության  լիմիտն արդեն սպառվելուն մոտ է՝ ամեն օր  հրապարակ նետվող   աբսուրդ  որոշումների  պայմաններում: Վերջին օրինակներից է լոմբարդների  և արտարժույթի փոխանակման կետերի տուրքերը միանգամից 60 անգամ բարձրացնելու մասին որոշումը  (100 000 դրամը դառնում է 6 միլիոն, 50 000-ը՝ 3 միլիոն !!!!!!): Ո՞նց չմտածես, որ գիտակացաբար  դատարկում են  մարդկանց  գրպանները կամ ստիպում են նրանց արտագաղթել:

Բայց այս ամենը երկրորդ պլան է մղվում  ապաշնորհ արտաքին քաղաքականության հետևանքով երկրին սպառնացող վտանգների ֆոնին,   հատկապես Ղարաբաղյան բանակցությունների միջազգային վերաբերմունքի մասով: Շարքային քաղաքացին կարող է առանձնապես չտիրապետել բանակցությունների նրբություններին, բայց քաղաքական-պետական գործիչ համարվող ցանկացած մեկը, առավել ևս պետության ղեկավարը իրավունք չունի չգիտակցելու, թե ինչերի էին  հանգեցնելու   10 ամսվա  սխալ քայլերն ու  չհիմնավորված հայտարարությունները: Չէ՞ որ զգուշացնում էին վաղուց:

Բոլորից շատ  ու բազմակողմանի վերլուծություններով   2018-ի օգոստոսից սկսած ահազանգ էր հնչեցնում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը  (գուցե հենց դրա համար էլ կալանավորվա՞ծ է): Մեկուսացված  լինելով  հանդերձ  նա խորապես  տիրապետում է իրավիճակին, քանի որ բանակցային գործընթացի ակունքներում կանգնած և երկու տասնյակ տարի դրանցում կոփված մարդը անսխալ զգում է անգամ  թեթևակի  տատանումներն ու տրամադրությունների փոփոխությունները: Մարտի 4-ին «168 Ժամ» -ը   հրապարակեց  հարցազրույցը Ռոբերտ Քոչարյանի հետ: Այսինքն՝  մինչև  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների  տարածած հայտարարությունը՝  նա արդեն հայտնել էր իր  մտահոգությունները Ալիև-Փաշինյան կիսահանդիպում-կիսաբանակցությունների հետևանքների կապակցությամբ.  «Ակնհայտ է, որ Ալիևը  հեշտությամբ առավելության հասավ Փաշինյանի նկատմամբ։ Դուշանբեի վերելակային բանակցությունները, փաստորեն, թաղեցին մեզ ձեռնտու Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի՝ շփման գծում վստահության միջոցների ամրապնդմանը միտված համաձայնությունները։ Իսկ դրանք հենց այն գինն էին, որ Ադրբեջանը վճարում էր Ապրիլյան պատերազմի սանձազերծման համար: Պատերազմ, որում մենք ավելի քան հարյուր մարդ կորցրեցինք։ Կարևոր չէ, թե ինչը դարձավ վարչապետի այդպիսի գործողությունների պատճառ՝ գիտացված ընտրությո՞ւնը, թե՞ իր անիրազեկվածությունը։ Երկու դեպքում էլ դա մեծ սխալ է։ Հայկական կողմը զիջումներ անելու պատրաստակամության առումով չափից ավելի բարձր սպասումներ առաջացրեց՝ ինչպես Ադրբեջանում, այնպես էլ՝ համանախագահների մոտ։ Ու հենց այդ պատճառով էլ, կարծում եմ, որ Մինսկի խմբի հաջորդ առաջարկներն առանձնապես դուրեկան չեն լինելու»։  Այդպես էլ եղավ,և վերջին օրերին  քաղաքական գործիչները  և վերլուծաբանները իրենց   անհանգստությունն են հայտնում  ԵԱՀԿ Մինսկի խմբի կոշտ հայտարարության շուրջ:

Պետությունը վտանգի առաջ կանգնեցրած ղեկավարը պարտավոր է ուղղել իր սխալները՝ վեր կանգնելով անձնական խնդիրներից, և  թոթափելով  երևակայական ամենակարողության մարմաջը՝  խորհրդակցել քաջատեղյակ մարդկանց հետ:  Շատերը, եթե ոչ բոլորը կմիավորվեն երկրի անվտանգությանն ուղղված խելամիտ որոշումների շուրջ: Բայց հենց այստեղ է իրականության զավեշտը. պատրաստակամություն հայտնելով  խաղաղասիրություն  քարոզել  իսկական թշնամուն և նրա ժողովրդին՝ վարչապետը ներքին թշնամի է սարքել  ժամանակին  արտաքին նույն թշնամուն հաղթած անձանց և ուժերին (բառերի կրկնությունը վիճակի անհեթեթության արտահայտություն է):   Հայկական  լավ ավանդույթ կա՝  միավորվել օրհասական պահերին: Իսկ նման իրավիճակներում առաջնորդի լեգիտիմությունը  տոկոսներով չի չափվում... իրական ուժն է դառնում առաջնորդ:

Մի անգամ արդեն տեսել ենք, թե ինչպես է հրաժարական տալիս Ղարաբաղյան հարցում  դրսինների սրտով առաջնորդվող ղեկավարը:

Լիա Իվանյան



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:20
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղհասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին...
Աղբյուր` Panorama.am
10:56
Որոշում կայացրել եմ. Հովիկ Աղազարյան
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը մանդատը վայր դնել-չդնելու հետ կապված արդեն որոշում է կայացրել: Նա...
Աղբյուր` Panorama.am
10:38
Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգում ուղենիշ է սահմանել՝ հիմքում ունենալով 2 նպատակ. Աբրահամյան
Իշխանությունը բանակի կերպափոխման (հիմնական ուղենիշները) նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի: ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
10:28
«Գոյ» թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը
Նոյեմբերի 25-ին, ժամը 15:00-ին, Վարչական դատարանում տեղի կունենա «Գոյ» թատրոնի գործով կարևոր դատական նիստ։
Աղբյուր` Panorama.am
10:19
Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է՝ անձնապես ինքը ստացել է «անվտանգության երաշխիք» կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն». Բադալյան
«Ամբողջ հարցն այն է, թե նա ի՞նչ պատասխանատվություն է պատրաստվում թողնել այսպես ասած թիմի վրա»:
Աղբյուր` Panorama.am
10:11
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2024 թվականի հոկտեմբեր ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
10:06
Կրուտոյը, Կիրկորովը, Բասկովը զրկվել են Ուկրաինայի պետական ​​պարգևներից
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մի քանի ռուս արտիստների զրկել է Ուկրաինայի պետական մրցանակներից։ Այս մասին ասվում է Զելենսկու վարչակազմի...
Աղբյուր` Panorama.am
09:55
Վրաստանի նախագահը դժգոհ է ընդդիմության գործողություններից
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դժգոհություն է հայտնել խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ բողոքող ընդդիմության...
Աղբյուր` Panorama.am
09:34
Շվեյցարիայի կառավարությունն Ուկրաինայի պատճառով արգելել է ռազմական տեխնիկայի արտահանումը Լեհաստան
Շվեյցարիայի կառավարությունն արգելել է ռազմական տեխնիկայի արտահանումը Լեհաստան՝ Կիև զենք տեղափոխելու պատճառով։ Այս մասին հայտնում է TVP.Info...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Ժողովուրդ». Արգիշտի Քյարամյանին հրավիրել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե՝ հարցաքննության
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի նախկին...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Հրապարակ». Կազանում Ալիևի հետ հանդիպումից հետո նախնական պայմանավորվածությունն էլ է «գրվել սառույցին»
«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք գրել էինք, որ հոկտեմբերին Կազանում Ալիևի հետ հանդիպումից հետո վարչապետ Փաշինյանն ու...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Փաստ». Ովքեր կփոխարինեն մանդատազուրկ ՔՊ-ական պատգամավորներին
«Փաստ» թերթը գրում է. «Օրերս հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պաշտոնի առաջադրման հայտարարությամբ դիմելու է նաև Էդգար Ղազարյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը 6 պաշտոնյայի հեռացրեց պաշտոնից, որից երկուսի նշանակման մասին հայտնեց վաղ...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Հրապարակ». Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել` ցույց տալ, որ ինքն է ամեն ինչ որոշում
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ նախաձեռնող նիստը, որը տեղի է ունենում ամեն հինգշաբթի և որը վարում է Նիկոլ Փաշինյանը,...
Աղբյուր` Panorama.am
08:51
«Փաստ». Նպատակը հանրության դժգոհությունն անձամբ Փաշինյանից ուղղել դեպի քպական թիմ
«Փաստ» թերթը գրում է. «Կադրային վերջին փոփոխությունները բազմաթիվ քննարկումների տեղիք տվեց, ինչն, ի դեպ, հենց Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Ժողովուրդ». Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը պատասխաններ է պահանջում Անդրանիկ Քոչարյանից
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ական աղբյուրները փոխանցում են, որ Երևանի փոխքաղաքապետ...
Աղբյուր` Panorama.am
08:47
«Հրապարակ». Դիանա Գասպարյանի ամուսնու ընտանիքն Էջմիածնում առանձնատների կառուցման բիզնես է անում, որտեղ նաև խախտումներ կան
«Հրապարակ» թերթը գրում է. «Բազմաթիվ հրապարակումներ են եղել մամուլում այն մասին, որ Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա...
Աղբյուր` Panorama.am
08:45
«Փաստ». Չի բացառվում, որ Փաշինյանը պաշտոնանկ արված պաշտոնյաներին նույնիսկ նոր պաշտոնների նշանակի
«Փաստ» թերթը գրում է. «Այսպես կոչված՝ «վոթցափյան պաշտոնանկությունների» թեմայի հետ կապված տարբեր...
Աղբյուր` Panorama.am
08:44
«Ժողովուրդ». Որն է լինելու «Մայր Հայաստան» խմբակցության հաջորդ քայլը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը արդեն հավաքել է ընդդեմ տրանսպորտի...
Աղբյուր` Panorama.am
08:41
«Հրապարակ». Ինչու Փաշինյանի իշխանությունն այլևս չի բոյկոտում ՀԱՊԿ և ԱՊՀ հարթակներում տեղի ունեցող միջոցառումները
«Հրապարակ» թերթը գրում է. «Արտաքին քաղաքական զարգացումներից հետո Նիկոլ Փաշինյանի իշխանությունում հետողորմյա են արել, այլևս...
Աղբյուր` Panorama.am
08:29
Սա տգիտnւթյnւնից բացի նաև ստnրnւթյnւն է. Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը «Արևմտյան Հայաստանի» ու Բաքվի կողից շրջանառվող...
Աղբյուր` Panorama.am
08:15
Տիչինայի փողոցում բախվել են «Toyota»-ն ու «Mercedes-Benz»-ը, կան տուժածներ
Նոյեմբերի 22-ին, ժամը 21:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիչինայի փողոցի թիվ 102/1 շենքի...
Աղբյուր` Panorama.am
23:07
Արթուր Պողոսյանը` Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնի թեկնածու
«Արթուր Պողոսյանի թեկնածությունն առաջադրել եմ Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում»,-Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում...
Աղբյուր` Panorama.am
22:56
Սաակաշվիլին հեղաշրջման կոչ է անում. Մամուկա Մդինարաձե
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կոչ է անում քաղաքացիներին երկրում հեղաշրջում իրականացնել՝ ասելով, որ ցուցարարները պետք է ավելի շատ...
Աղբյուր` Panorama.am
22:03
ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը. ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության վերջնարդյունքում ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական...
Աղբյուր` Panorama.am
21:55
ՔՊ-ական Կարեն Սարուխանյանը վստահեցնում է, որ լավ քնելու համար բարբիտուրատներ պարունակող Կորվալոլ է խմել
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը գրում է. «2023թ. դեկտեմբերին, երբ «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցությունը...
Աղբյուր` Panorama.am
21:34
Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել
Մեծին տան Կիլիկիո կաթողիկոսությունից հայտնում են, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա․ Վեհափառ Հայրապետի հրավերով, Հայ հոգևոր պետերի և Լիբանանի հայ քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
21:15
Առաջիկա օրերին սպասվում է ձյուն
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է. Նոյեմբերի 25-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
17:35 22/11/2024

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}