WikiLeaks ներկայացրել է Մայքլ Ջեքսոնի վերաբերյալ ՀԴԲ-ի հետաքննությունը
WikiLeaks-ի թվիթերյան էջում հրապարակվել է գրառում «Լքելով Նեվերլենդը» վավերագրական ֆիլմի քննարկումների վերաբերյալ։ Ֆիլմում հնչում են մեղադրանքներ ուղղված երգչի դեմ։
WikiLeaks միջազգային ոչ կոմերցիոն կազմակերպությունը, որը հրապարակում է գաղտնի տեղեկատվություն, ներկայացրել է երգիչ Մայքլ Ջեքսոնին վերաբերող Հետախուզության դաշնային բյուրոյի հետաքննությունը։ Նյութը նվիրված է անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգության մեղադրանքներին ուղղված ամերիկյան փոփ-արքայի դեմ։
inforeactor.ru-ի հաղորդմամբ, ընկերության տվյալներով, հնարավոր չէ իմանալ, արդյոք ֆիլմում ներկայացված է ճշգրիտ տեղեկատվություն, բայց ժամանակակից տեխնոլոգիան թույլ է տալիս լսարանին մատուցել ամեն ինչ, անկախ նրանից՝ եղել է իրականում, թե ոչ։
Նաև ներկայացվել է ևս մեկ հաղորդագրություն, որում ՀԴԲ 1992-2005 թվականների հետաքննության փաստաթղթերն են։ Նշվում է, որ այդ շրջանում Մայք Ջեքսոնի դեմ ապացույցներ չեն ներկայացվել, դատարանը արդարացրել է նրան բոլոր 14 կետով։
Ֆիլմի ռեժիսոր Դեն Ռիդը զարմացել է, որ WikiLeaks-ը երգչի կողմն է անցել։
Փետրվարի վերջին Ջեքսոնի հարազատները մեղադրել էին ֆիլմի ստեղծողներին նրանում, որ փորձում են գումար վաստակել մահացած երգչի միջոցով՝ հիշեցնելով, որ դատարանն արդարացրել է Ջեքսոնին, ապացուցել նրա անմեղությունը։
Հարակից հրապարակումներ`
- Դրեյքը հրաժարվել է Մայքլ Ջեքսոնի հետ համատեղ երգից
- Լոնդոնում ապամոնտաժել են Մայքլ Ջեքսոնի արձանը
- Կանադական երեք ռադիոկայան հրաժարվել են Մայքլ Ջեքսոնի երգերից
- BBC-ին Մայքլ Ջեքսոնի մասին վավերագրական ֆիլմ է նկարահանում
- Մայքլ Ջեքսոնի ընտանիքը 100 միլիոն դոլար է պահանջում հեռուստաալիքից
- Մայքլ Ջեքսոնի մարմինը հնարավոր է արտաշիրիմեն
- Հրապարակվել է Մայքլ Ջեքսոնի՝ մանկապղծության գործով հարցաքննության տեսանյութը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան