Երգչուհի Յուլյա Նաչալովան արհեստական կոմայի մեջ է
Օրեր առաջ Մոսկվայի կլինիկաներից մեկի վերակենդանացման բաժանմունք տեղափոխված հայտնի երգչուհի Յուլյա Նաչալովային արհեստական կոմայի մեջ են մտցրել: Այս մասին հայտնել է երգչուհու PR մենեջեր Աննա Իսաևան, գրում է ՌԻԱ Նովոստին:
Նրա խոսքով՝ երգչուհու վիճակը բժիշկները գնահատում են ծանր:
«Սկզբում ոչ ոք չէր մտածում, որ դա այդքան լուրջ կլիներ, քանի որ մինչև հիվանդանոց տեղափոխվելը լուրջ պատճառներ և մտահոգություններ չկային: Բայց երեկ նրա վիճակը կտրուկ վատացել է»,- Instagram-ում գրել է Աննա Իսաևան:
Յուլյա Նաչալովայի ծնողներն էլ «Զվեզդա» հեռուստաընկերությանը հայտնել են, որ բժիշկները փորձում են փրկել իրենց դստեր կյանքը:
«Առայժմ ամեն ինչ բարդ է, ինտենսիվ բուժում է ընթանում»,- ասել է երգչուհու հայրը:
Նշենք, որ երկուշաբթի օրը Յուլյա Նաչալովային շտապ հոսպիտալացրել են: Երգչուհու արյան մեջ կտրուկ բարձրացել է շաքարի մակարդակը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան