«Թուրքի նման գիշերվա կեսին հարձակվելը ...». ՊՊԾ գնդի նախկին հրամանատարի հարցաքննությունից
«Բացի նրանից, որ առևագնվել են քաղաքացիներ, խոշտանգվել են, պետական պատվերով մարդկանց գործեր են սարքվել, կեղծ ցուցմունքներով ձերբակելել են, գունդը վերածել էիք նաև ոնց որ բարդելի, դրա համար էլ մի վայրկյանում գունդը տվիք»,- «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով հերթական դատական նիստին տուժած ՊՊԾ գնդի այն ժամանակվա հրամանատար, գնդապետ Խաչատուր Ավետիսյանի հարցաքննությանը հայտարարեց ամբաստանյալներից մեկը՝ դիմելով նրան։
Խ. Ավետիսյանն ասաց. «Ձեր ու ձեր նմանները չէ, որ պետք է գնահատական տան գնդի ծառայությանը: Իսկ թուրքի նման գիշերվա կեսին հարձակվելը, 30 քանի հոգով... »:
Ամբաստանյալ Արեգ Կյուրեղյանն արձագանքեց. «Թուրքի նման միշտ ոստիկանությունն է վարվել այս ժողովրդի հետ»:
Հիշեցնենք, որ ՊՊԾ գնդի գրավման գործով «Սասնա Ծռեր» խմբի անդամներից կալանքի տակ շարունակում են մնալ ամբաստանյալներ Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը, որոնք մեղադրվում են նաև սպանության մեջ: Մյուսների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է՝ պատգամավորների անձնական երաշխավորությամբ։ Պավել Մանուկյանն ազատ է արձակվել 1 միլիոն դրամ գրավի դիմաց։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան